Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունիս 2011
Ամրացնել ընտանիքները սեփական ուժերին վստահելու միջոցով
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:
Սեփական ուժերին վստահելու կարողություն զարգացնելը` մեր անձի և մեր ընտանիքների համար հոգալու կարողությունը, յուրաքանչյուր քրոջ պարտականությունն է: Մենք դարձել ենք ինքնավստահ, սովորելով սիրել աշխատանքը, ոգեշնչում փնտրելով ինքներս մեզ ապահովելու համար լավագույն միջոցներ գտնելիս, և աշխատելով ընտանիքի անդամներով ապահովել հիմնական պահանջները:
Երբ մենք ինքնավստահ ենք, մենք օգտագործում ենք մեր օրհնությունները և միջոցները՝ խնդիրների համար պատրաստվելու և դրանցից խուսափելու համար: Ինքնավստահությունը, ինչևիցե, մեծանում է, երբ մենք աղոթում ենք քաջության համար` խնդիրներին հավատքով դիմակայելու համար, որոնք անշուշտ պիտի գան: Ինքնավստահությունը նաև մեզ հնարավորություն է տալիս պահել ուրիշների համար հոգալու մեր ուխտը:
Սփոփող Միությունում մեզ սովորեցնում են ինքնավստահության սկզբունքներ և հմտություններ: Քույրերը կարող են սովորել ծախսերի ծրագրման, պարտքի նվազեցման, աշխատանքի որակավորումների, սուրբ գրությունների և ավետարանի, ուրիշներին կարդալ և ուսումնասիրել սովորեցնելու, տեխնոլոգիայի, ֆիզիկական առողջության, օգտակարության, կախվածության կանխման և առողջացման, հասարակական և հուզական առողջության, հիվանդության կանխման, այգեգործության, սննդի արտադրության և պահեստավորման, ծայրահեղ անհրաժեշտության պատրաստվածության և շատ այլ բաների մասին, որոնք կօգնեն մեզ դառնալ ինքնավստահ:1
Ջուլի Բ. Բեքը` Սփոփող Միության գերագույն նախագահը, բացատրում է, որ «մեր սեփական և ուրիշների կարիքների համար հոգալը վկայում է այն մասին, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք: … Երբ[իմ սկեսուրը] անցյալ տարի հանկարծակի մահացավ, նա վկայություն թողեց իր ինքնաապահով կյանքի մասին: Նա ուներ գործող տաճարային երաշխավորագիր և լավ օգտագործված սուրբ գրություններ և ուսումնասիրման ձեռնարկներ: Մենք սիրով բաժանեցինք կաթսաները, թավաները և ափսեները, որով նա հազարավոր ճաշեր էր պատրաստել: Նա մեզ թողել էր վերմակներ, որոնք պատրաստել էր հին հագուստից: Նա հավատում էր հին ասացվածքին. «Օգտագործիր, մաշեցրու, բավարարվիր կամ առանց դրա գոյատևիր»: Մենք տեսանք ուտելիքի պաշարը, որը նա աճեցրել էր, պահպանել և պահեստավորել: Մասնավորապես հուզիչ էին նրա հաշվետարական գրքերը, որոնցում նա հավատարմորեն գրանցել էր իր ծախսերը տարիներ շարունակ: Քանի որ նա հեռատես կյանք էր վարում, նա որոշ չափով գումար էր թողել, որը տնտեսել էր արտակարգ իրավիճակների համար, և նա չէր թողել ոչ մի պարտք: Ամենակարևորը, նա ուրիշ շատերի ուսուցանել էր ու ոգեշնչել այն հմտությունները, որոնք ինքը ձեռք էր բերել իր հավատարիմ կյանքում»: 2
Սուրբ Գրություններից
Հովհաննես ԺԳ.34–35, Հակոբոս Ա.27, Մոսիա 4.26, Վարդապետություն և Ուխտեր 29.34–35, 38.30, 44.6
Մեր պատմությունից
Սփոփող Միության քույրերը միշտ մասնակցել են անհատներին ֆիզիկապես և հոգևորապես փրկելու աշխատանքին: Ամեն շաբաթ, երբ Նավուի Կանանց Սփոփող Միությունը հանդիպում էր, քույրերը տեղեկացնում էին կարիքի մեջ գտնվող մարդկանց մասին: Գումարի, ապրանքների, տաղանդների և ժամանակի նվիրատվությունները առատորեն տրվում էին կարիքավորի հոգսը թեթևացնելու համար: Տառապանքը թեթևացնելու այս հիմնական աշխատանքը շարունակվեց` սերնդե սերունդ լինելով Սփոփող Միության աշխատանքը:
Երբ Սրբերը հասան Սոլթ Լեյքի հովիտ, Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77) խորհուրդ տվեց քույրերին աջակցել նրանց, ովքեր կարիքի մեջ են և հմտություններ սովորեցնել, որոնք նրանց թույլ կտան հոգալ իրենց իսկ կարիքները: Նա ասել է. «Սովորեք պահել ինքներդ ձեզ. կուտակեք հացահատիկ և ալյուր, և պահեք այն նեղ օրվա համար»:3 Քահանայության ղեկավարման ներքո` Սփոփող Միությունը շարունակում է սովորեցնել ինքնավստահություն՝ ընտանիքն ապահովելու և անձնական արդարություն ու գթության գործեր՝ Քրիստոսի մաքուր սիրո արարքներ քաջալերելու համար:
© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/10: Թարգմանության հաստատումը. 6/10: Visiting Teaching Message, June 2011-ի թարգմանությունը: Armenian: 09766 201