Երիտասարդներ
Այն ամենը, ինչ ես կարող եմ տալ
Ինձ անհանգստացնում էր այն հարցը, թե ինչպես էի ես վճարելու այն բաների համար, ինչ ես ցանկանում էի անել ամառվա ընթացքում` դասեր, գործնական հանդիպումներ, ամառային ճամբարներ և այսպես շարունակ: Ես կարծում էի, որ կսկսեի լաց լինել: Այնուհետև ես հիշեցի այն ամենը, ինչ սովորել էի Տիրոջը վստահելու և հավատալու վերաբերյալ: Ես որոշեցի հանձնել իրավիճակը Տիրոջ ձեռքը և վստահել, որ եթե դա լիներ Իր կամքը, Նա ճանապարհ կպատրաստեր:
Դրանից հետո ոչ շատ ժամանակ անց իմ մայրը գտավ մի չկանխիկացված վճարագիր, որը ստացել էի ավելի վաղ այդ տարի կատարած աշխատանքի դիմաց, և հենց հաջորդ օրը ես նամակով ստացա մի փոքր դրամական պարգև` մրցման ժամանակ երկրորդ տեղը գրավելու համար: Սա մեծ վկայություն էր ինձ համար, որ Աստված իրոք ապրում է, որ Նա սիրում և հոգում է ինձ համար և որ Նա կապահովի իմ կարիքները:
Ես անչափ լցված էի երախտագիտությամբ և սիրով իմ Երկնային Հոր և Փրկչի հանդեպ: Ես չափազանց ուրախ էի: Ես փափագում էի ցույց տալ, թե որքան շնորհակալ էի, փառաբանել Աստծուն լավագույն ձևով, որ ես կարող էի և կիսվել այդ զգացմունքով: Ուրիշները սա արել են երգ հորինելով, բանաստեղծություն գրելով կամ նկար նկարելով, բայց ես ինձ անհամապատասխան էի զգում դրանցից ցանկացածն անելու մեջ: Ես հասկացա, որ միակ բանը, որ ես կարող էի տալ, որը կհամապատասխաներ փառաբանմանը, կլիներ իմ կյանքը` լինելու «օրինակ հաւատացեալներին» (Ա Տիմոթեոս Դ.12), տալու իմ կյանքը Քրիստոսին: Դա այն ամենն է ,ինչ Նա խնդրում է, և դա այն ամենն է, ինչ ես կարող եմ տալ: