Ես փորձարկեցի Մորոնիի խոստումը
Ֆրանսեսկո Ֆերարեսի, Լոմբարդի, Իտալիա
Մի քանի տարի առաջ ես ընկերոջս տանն էին, երբ հանդիպեցի երկու լավ հագնված երիտասարդ տղամարդկանց, որոնք ներկայացան որպես Վերջին Օրերի Սրբերի միսիոներներ: Ես մտածեցի, որ տարօրինակ է, որ նրանք այդքան ճանապարհ էին անցել-եկել Իտալիա, որպեսզի դարձի բերեին մարդկանց, որոնք արդեն հավատում էին Փրկչին:
Ավելի ուշ ես խնդրեցի նրանց գալ իմ տուն: «Եթե ցանկանում եք, կարող եք գալ իմ տուն՝ մշակութային փոխանակման համար», - ասացի ես: «Բայց հանկարծ չմտածեք, թե ես պատրաստվում եմ փոխել կրոնը»:
Երբ մենք հանդիպեցինք հաջորդ երեկո, միսիոներները խոսեցին Մորմոնի Գրքի մասին: Ես մտածեցի, որ տարօրինակ էր, որ ես նախկինում երբեք չէի լսել դրա մասին: Ես նրանց նորից հրավիրեցի, բայց երկրորդ այցից հետո կինս՝ Աննա Մարիան, որոշեց, որ նրանք խելագար էին, և դուրս էր գալիս տնից մեր քննարկումների ժամանակ: Միսիոներները ինձ համար նույնպես փոքր-ինչ անսովոր էին, սակայն ինձ հետաքրքրում էր, թե ինչ նրանք պետք է ասեին, և ես շարունակում էի հանդիպել նրանց հետ:
Մի օր, երբ Աննա Մարիան եկավ տուն, նա լսեց, որ մենք խոսում էինք հավերժական ամուսնության մասին: Սա մեծապես հետաքրքրեց նրան, և մենք որոշեցինք միասին նորից սկսել զրույցները: Նա սուրբ գրությունների խորը գիտելիքներ ուներ և միշտ հարցերի մեծ շարան: Երեցները անմիջապես պատասխանեցին նրա որոշ հարցերի, սակայն մյուս հարցերի պատասխանների համար նրանք պետք է գնային տուն և ուսումնասիրեին: Ամեն շաբաթ, առանց բացառության, նրանք վերադառնում էին ճիշտ պատասխաններով, և ամեն շաբաթ Աննա Մարիան նրանց համար մեկ այլ ցուցակ ուներ:
Քննարկումները ավարտելուց փոքր ինչ անց, Աննա Մարիան, ի զարմանս ինձ, խնդրեց իմ թույլտվությունը, որ մկրտվեր: Ես ասացի, որ դեմ չեմ, եթե նա իսկապես դարձի էր եկել: Ես այցելեցի նրա մկրտությանը 1995թ. մարտի 5-ին և հիանալի զգացում ունեցա ծառայության ընթացքում:
Ես շարունակում էի կլանված կարդալ Եկեղեցու մասին, իսկ միսիոներները շարունակում էին խրախուսել ինձ: Ի վերջո, ես որոշեցի փորձարկել Մորոնիի խոստումը (տես Մորոնի 10.4–5): Ես ցանկանում էի իմանալ, թե արդյոք Մորմոնի Գիրքը Աստծուց էր, թե՝ պարզապես գեղեցիկ վեպ էր:
Մի օր, 1995թ. հունիսին, երբ ես մենակ էի տանը, ծնկի իջա մահճակալիս մոտ և հարցրեցի Երկնային Հորը. «Արդյո՞ք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և, եթե այո, ապա ե՞րբ պետք է ես մկրտվեմ»: Հանկարծ ես զգացի իմ սրտում և իմ մտքում պարզ ձայն, որն ասաց ինձ. «Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Այդ ժամանակ ես պարզ հասկացա, թե երբ պետք է մկրտվեմ: Մի շաբաթ անց, ես կրկին աղոթեցի և ստացա նույն պատասխանը: Իմ սիրտը լի էր ուրախությամբ: Այժմ ես գիտեի, որ Աստված խոսել էր ինձ հետ. Մորմոնի Գիրքը ոգեշնչված էր Աստծո կողմից, իսկ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե էր:
Վերջապես, 1995թ. սեպտեմբերի 17-ին, ես մտա մկրտության ջրերը՝ մեկուկես տարի անց միսիոներների հետ հանդիպելուց հետո: Շուտով մեր դուստրը՝ Աբա Չիարան, սկսեց հետաքրքրվել եկեղեցով և նույնպես մկրտվեց: 1997թ. հունվարին, մեր ընտանիքը կնքվեց Բերն Շվեյցարիա Տաճարում:
Մենք գիտենք, որ սա ճշմարիտ Եկեղեցին է, որը ղեկավարում է Հիսուս Քրիստոսը՝ մարգարեի և քահանայության միջոցով: Մենք շնորհակալ ենք Տիրոջը Նրա սիրո համար, մեզ առաջնորդելու համար դեպի միսիոներները և ավետարանի մասին մեր գիտելիքի համար: