2011
Եթե դուք իսկապես ցանկանում եք իմանալ, դուք կիմանաք
Հոկտեմբեր 2011


Եթե դուք իսկապես ցանկանում եք իմանալ, դուք կիմանաք

Ես հավերժական երախտագիտություն եմ զգում Մորմոնի Գրքի համար: Այն ընդմիշտ փոխել է իմ կյանքը, և ես գիտեմ, որ այն կարող է փոխել ձերը:

Նկար
Elder Walter F. González

Ես 18 տարեկան էի, երբ դարձա Եկեղեցու անդամ: Մորմոնի Գիրքը իմ դարձի ընթացքում մեծ դեր է խաղացել: Այդ ժամանակ ես փնտրում էի նոր գաղափարներ, որոնք կարող էին բացատրել աշխարհն իմ շուրջը: Ես հիշում եմ, որ քոլեջի իմ դասախոսները մատերիալիստական մոտեցումներ էին կիրառում իրենց ուսուցանման մեջ: Ես սկսեցի տարվել Աստծո գոյությունը կասկածի տակ դնող գաղափարներով:

Մի օր ես նկատեցի մի կապույտ գիրք, որը միսիոներների մի զույգ թողել էր մեր տանը վեց տարի առաջ: Դա Մորմոնի Գիրքն էր: Գրքի հետ միասին, նրանք թողել էին մի գրքույկ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին և մի քանի ցուցումներ՝ Աստծուն աղոթելու մասին:

Ես սկսեցի կարդալ Մորմոնի Գիրքը: Ես միայն մի քանի հատված էի կարդացել 1 Նեփիից, երբ ինչ-որ բան զգացի: Ես սկսեցի պայքարել իմ զգացմունքների և բանականության միջև: Վերջապես, ես որոշեցի հարցնել Աստծուն աղոթքով:

Դա առաջին անգամ էր իմ կյանքում, որ ես աղոթեցի, ծնկի եկած: Փորձառությունը, որ ես ունեցա, դարձավ իմ կյանքի առավել սուրբ փորձառություններից մեկը: Ահռելի երջանկության այնպիսի մի զգացում պատեց ինձ, որ ես իմ սրտում իմացա, որ Մորմոնի Գիրքը հասարակ գիրք չէր: Այն աստվածային ծագում ունեցող գիրք էր: Այն պետք է որ լիներ Աստծո խոսքը: Հետագայում ես հասկացա, որ այդ զգացումը Սուրբ Հոգին էր, որն ինձ վկայում էր դրա ճշմարտության մասին:

Թեև ոմանք նման փորձառություն կարող են ունենալ, տարբեր ճանապարհներով կարելի է իմանալ Մորմոնի Գրքի ճշմարտության մասին:

Ինչպե՞ս դուք կիմանաք:

1. Ոմանք կիմանան լսելով: Մի գուցե դուք լինեք նրանց շարքում, ովքեր կիմանան, պարզապես լսելով այն, ինչ գիրքն ուսուցանում է: Մորմոնի Գիրքը պատմում է հազարավոր մարդկանց մասին, ովքեր լսեցին Մոսիայի որդիներին, երբ նրանք ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը, և «դարձի եկան դեպի Տերը» (տես Ալմա 23.5–6): Այսօր միսիոներները ուսուցանում են նույն ավետարանը, որը գտնվում է Մորմոնի Գրքում: Ոմանք կիմանան, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, պարզապես լսելով ուրիշներին՝ դրա ուսմունքներով կիսվելիս:

2. Ոմանք կիմանան կարդալով: Մի գուցե դուք լինեք նրանց շարքում, ովքեր կիմանան, պարզապես կարդալով Մորմոնի Գիրքը՝ ճշմարտությունն իմանալու անկեղծ ցանկությամբ: Այդպես պատահեց իմ կնոջ հետ: Նա 12 տարեկան էր, երբ պարտավորվեց կարդալ այն սկզբից մինչև վերջ: Երբ նա արեց դա, իմացավ, որ այն ճշմարիտ է: Զգացումն այնքան ուժեղ էր, որ կարդալու ընթացքում նա որոշեց հետևել Փրկչին ընդմիշտ: Նա հավատարիմ մնաց նրան, ինչ զգացել էր այդ ժամանակ:

3. Ոմանք կիմանան անելով: Մի գուցե դուք լինեք նրանց շարքում, ովքեր կիմանան, պարզապես անելով այն բաները, ինչ գիրքն ուսուցանում է: Որոշ մարդիկ ձեռք են բերում իրենց վկայությունները անելով (տես Հովհաննես 7.17): Մորմոնի Գրքի մարգարեներից մեկը՝ Նեփին, լավ էր հասկացել այս սկզբունքը: Նա գրեց, որ «որպեսզի ես կարողանայի ավելի լիովին համոզել նրանց՝ հավատալու Տիրոջը՝ իրենց Քավչին, … ես բոլոր սուրբ գրությունները նմանեցնում էի մեզ, որպեսզի դա լիներ մեր օգտի և ուսման համար» (1 Նեփի 19.23; շեշտադրումն ավելացված է): Նմանացնելով կամ կիրառելով Մորմոնի Գրքի ուսմունքները ձեր անձնական կյանքում, դուք կարող եք ավելի խորը համոզմունք ունենալ դրա աստվածային ծագման մասին:

4. Ոմանք կիմանան, հարցնելով Աստծուն: Մի գուցե դուք լինեք նրանց շարքում, ովքեր կիմանան, կարդալով Մորմոնի Գիրքը և, այնուհետև, աղոթքով հարցնելով Երկնային Հորը՝ թե արդյոք գիրքը ճշմարիտ է: Սա իմ փորձառությունն է: Մեծագույն մի խոստում է տվել անկեղծ ճշմարտություն փնտրողներին Մորմոնի Գրքի մեկ ուրիշ մարգարե՝ Մորոնին. «Ահա, ես կկամենայի հորդորել ձեզ, որ երբ դուք կարդաք այս բաները, … դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.3–4): Ես վկայում եմ, որ, եթե դուք կարդաք Մորմոնի Գիրքը և աղոթեք դրա մասին, հետևելով Մորոնիի ցուցումներին, դուք կիմանաք, որ այն ճշմարիտ է:

Տերը խոստացել է՝ դուք կիմանաք

Եթե դուք իսկապես ցանկանում եք իմանալ, դուք կիմանաք, որ Մորմոնի Գրքը ճշմարիտ է: Աստված խոստացել է տալ այդ գիտելիքը ճշմարտության ազնիվ որոնողներին, իսկ Նա “a God of truth, and canst not lie” (Եթեր 3.12):

Մորմոնի Գրքի մեկ այլ մարգարե՝ Ալման, ուսուցանում էր իր որդուն, որ Աստված խոստացել է, որ «նա կպահպանի այս բաներն իր մի իմաստուն նպատակի համար, որպեսզի նա կարողանա ցույց տալ իր զորությունն ապագա սերունդներին: Եվ այժմ, ահա, մեկ նպատակ իրագործել է նա, այսինքն՝… բազում հազարավորների վերադարձնելով ճշմարտության իմացությանը. և նա ցույց է տվել իր զորությունն այդ բաների միջոցով, և նա դեռևս ցույց կտա իր զորությունը՝ դրանց միջոցով, ապագա սերունդներին. հետևաբար, [այս գիրքը] պիտի պահպանվի» (Ալմա 37.18–19):

Համոզիչ այս նույն զորությունը կարելի է գտնել այսօր ևս՝ սուրբ գրության այդ առանձնահատուկ հատորում, և Տերը ցույց կտա յուրաքանչյուրին, ով անկեղծ ցանկանում է իմանալ: Ես կարող եմ դա վստահությամբ ասել, երբ նայելով հետ՝ այն օրերին, երբ սովորում էի Եկեղեցու մասին: Այսօր, Մորմոնի Գրքի համոզիչ զորության շնորհիվ՝ ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, որ այն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի՝ Սուրբ Մեսիայի մասին: Գիրքը շոշափելի ապացույց է այն մասին, որ Նրա ավետարանի Վերականգնումը տեղի է ունեցել, և որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է:

Եթե դուք նրանց շարքում եք, ովքեր անկեղծ փնտրում են ճշմարտությունը, Տերը խոստացել է, որ դուք կիմանաք: Դուք կարող եք իմանալ, լսելով գրքի ուսմունքները, կարդալով գիրքը, անելով այն, ինչ գիրքն ուսուցանում է, աղոթելով դրա ճշմարտության մասին, կամ այս ամենի համակցությամբ: Բայց դուք կիմանաք:

Տպել