Մորմոնի Գիրքը խոսեց ինձ հետ
Ջինա Բերդ, Յուտա, ԱՄՆ
Երբ մեր ամենափոքր երեխան՝ Ամանդան, երկու տարեկան էր, նրա մոտ լեյկեմիա հայտնաբերեցին: Դեպքը բարդ էր և նրա քաղցկեղը հնարավոր չէր բուժել քիմիոթերապիայով: Նրան պետք է ոսկրածուծ ներարկեին:
Մինչ ամուսինս և մեր երկու որդիները տանն էին՝ Յուտայում, ես Ամանդայի հետ մեկ այլ նահանգում էի՝ սեպտեմբերից մինչև հունվարի առաջին մասը: Մենք չկարողացանք միասին տոնել Սուրբ Ծնունդը, սակայն բուժման փուլի ավարտից հետո վերադարձանք տուն:
Տուն վերադառնալուց հետո հիվանդանոց ստուգման մեր առաջին այցի ժամանակ, բժիշկները կրկին Ամանդայի արյան մեջ լեյկեմիայի բջիջներ գտան: Ներարկումը չէր գործել: Այդ լուրը լսելուց, ես ընկա՝ կարծես ուղիղ գետնի տակ էի սուզվում: Մեր ընտանիքը շատ դժվարություններով, աշխատանքով, բաժանումով էր անցել: Եվ այնուամենայնիվ, մենք կորցնում էինք մեր դստերը:
Այդ օրը ես վերադարձա իմ երկու որդիների մոտ: Սպասելով աշխատանքից ամուսնուս վերադարձին, մենք վերցրեցինք Մորմոնի Գրքի մեր օրինակները և սկսեցինք կարդալ: Մենք կարդում էինք 2 Նեփի 9: Կարդալիս, այս տողերը խոսեցին ինձ հետ.
«Ես խոսում եմ ձեզ հետ այս բաները, որպեսզի դուք կարողանաք ուրախանալ և բարձրացնել ձեր գլուխները հավիտյան, այն օրհնությունների շնորհիվ, որոնք Տեր Աստված կպարգևի ձեր զավակներին:
Քանզի ես գիտեմ, որ դուք՝ ձեզանից շատերը, շատ եք պրպտել իմանալու գալիք բաների մասին. ուստի, ես գիտեմ, որ դուք իմանում եք, որ մեր մարմինը պետք է հալումաշ լինի ու մեռնի. այնուամենայնիվ, մեր մարմիններում մենք կտեսնենք Աստծուն: …
Քանզի ինչպես մահն անցավ բոլոր մարդկանց վրա՝ իրագործելու մեծ Ստեղծողի ողորմած ծրագիրը, պետք է անպայման լինի հարության մի զորություն: …
Օ՜հ, որքան մեծ է բարությունը մեր Աստծո, որն այս սարսափելի հրեշի ճանկից, մեր փախուստի համար, ուղի է պատրաստում. այո, այն հրեշի՝ մահի: …
Եվ նա գալիս է աշխարհ, որպեսզի փրկի բոլոր մարդկանց, եթե նրանք ականջ դնեն նրա ձայնին. քանզի ահա, նա տանում է բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և տղամարդկանց, և կանանց, և երեխաների, որոնք պատկանում են Ադամի ընտանիքին:
Եվ նա տանում է այս, որպեսզի հարությունը կարողանա անցնել բոլոր մարդկանց վրա, որպեսզի բոլորը կարողանան կանգնել նրա առջև այն մեծ և դատաստանի օրը» (2 Նեփի 9.3–4, 6, 10, 21–22):
Այս խոսքերը կարդալու ընթացքում, Սուրբ Հոգին լցրեց սենյակը: Ես զգացի, որ Երկնային Հայրը գիտեր այն լուրը, որը ես ստացա այդ օրը: Ես զգացի, որ Հակոբ մարգարեի խոսքերը՝ ինձ համար գրվելուց առաջ գրվել էին ավելի քան 2000 տարի առաջ և անմիջապես Փրկչի կողմից: Նա գիտեր այն ցավը և տխրությունը, որ ես զգացի, երբ լսեցի, որ մեր դուստրը պետք է մահանար: Եվ Նա մեր կողքին էր, որ մխիթարեր մեր ընտանիքին Իր խոստումով, որ պատրաստել է ճանապարհը և որ մի օր՝ Հարության զորությամբ, «մեր մարմիններում մենք պիտի տեսնենք Աստծուն»:
Ամանդան ևս մեկ տարի ապրեց, սակայն ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ Մորմոնի Գիրքը խոսեց ինձ հետ իմ կարիքի պահին և երբ Տերը տվեց ինձ հույս, մխիթարություն և Իր ծրագրի մասին հասկացողություն: