2012
Հավատքի իմ աղոթքը
Փետրվար 2012


Երիտասարդներ

Հավատքի իմ աղոթքը

Երբ ես 18 տարեկան էի, ես աշխատում էի կահույքի խանութում որպես վաճառող: Իմ աշխատանքային գրաֆիկը շատ ծանրաբեռնված էր: Ես աշխատում էի առավոտյան ժամը 8.00-ից մինչև երեկոյան ժամը 10.00-ը, երկուշաբթիից մինչև շաբաթ: Ես տխուր էի, որովհետև հնարավորություն չունեի մասնակցելու ինստիտուտին և Եկեղեցու միջոցառումներին:

Ես սկսեցի աղոթել Երկնային Հորը մեծ հավատքով, խնդրելով Նրան օգնել ինձ գտնել աշխատանք, որտեղ ես պարտավոր չլինեի աշխատել շաբաթ օրերը, որպեսզի կարողանայի գնալ ինստիտուտ և այլ միջոցառումների:

Մի օր աշխատավայրում ես սպասարկում էի մի մարդու: Մենք սկսեցինք խոսել, և նա ասաց, որ ինքը աշխատում է մի մեծ բանկում: Ես հարցրեցի, թե ինչպես ես կարող էի տեղեկանալ այդ բիզնեսի նոր աշխատատեղերի մասին: Նա տվեց ինձ իր անունը և հեռախոսի համարը և ասաց ինձ, որ ես կարող էի զանգել կադրերի բաժին և ասել, որ ճանաչում եմ իրեն: Ես գնացի բանկ և հանձնեցի անհրաժեշտ քննությունները: Ես անցա և սկսեցի աշխատել օրը վեց ժամ` երկուշաբթիից ուրբաթ` վաստակելով նախկինից երեք անգամ ավելի:

Ես գիտեմ, որ Տերն առաջնորդում է մեզ, երբ մենք առաջնահերթություն ենք տալիս Իրեն: Նա առաջնորդում է ինձ նույնիսկ մինչև այսօր: Ես գիտեմ, որ աղոթքի սկզբունքը ճշմարիտ է:

Տպել