Այցելող ուսուցիչների ուղերձ, փետրվար 2012
Օջախի պահապանները
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:
«Դուք օջախի պահապաններն եք», - ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008), ներկայացնելով «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» ուղերձը 1995թ. Սփոփող Միության գերագույն ժողովին: «Դուք եք երեխաներին լույս աշխարհ բերողները: Դուք նրանք եք, ով խնամում են նրանց և հիմնում նրանց մեջ կյանքի սովորույթները: Ոչ մի ուրիշ աշխատանք այդքան մոտ չէ աստվածայնությանը, որքան Աստծո որդիներին ու դուստրերին խնամելը»1:
Այժմ մոտ 17 տարի է, ինչ այս հայտարարությունը ակնառու է դարձնում, որ մեր ամենակարևոր պարտականությունները կենտրոնացված են ընտանիքները և տները ամրացնելու շուրջ` անկախ մեր ներկա պայմաններից: Բարբարա Թոմսոնը` այժմ Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, Սոլթ Լեյքի Թաբերնաքլում էր, երբ Նախագահ Հինքլին առաջին անգամ կարդաց հայտարարությունը: «Դա մեծ իրադարձություն էր», - հիշում է նա: «Ես զգացի այդ ուղերձի կարևորությունը: Ես նաև մտածեցի. «Սա հիանալի ուղեցույց է ծնողների համար: Սա նաև մեծ պատասխանատվություն է ծնողների համար»: Ես մի պահ մտածեցի, որ այն իրականում ինձ չի վերաբերում, քանի, որ ես ամուսնացած չէի և երեխաներ չունեի: Սակայն հաջորդ պահին մտածեցի. «Բայց դա վերաբերում է ինձ: Ես ընտանիքի անդամ եմ: Ես դուստր եմ, քույր եմ, մորաքույր եմ, զարմուհի եմ և թոռնիկ եմ: Ես ունեմ պարտականություններ և օրհնություններ, որովհետև ես ընտանիքի անդամ եմ: Անգամ եթե ես իմ ընտանիքի միակ կենդանի անդամը լինեի, միևնույն է, Աստծո ընտանիքի անդամ եմ և պարտականություն եմ կրում մյուս ընտանիքներին օգնելու համար»»:
Բարեբախտաբար, մենք միայնակ չենք մեր ջանքերում: «Ամենամեծ օգնությունը, - ասում է Քույր Թոմսոնը, - որը մենք կարող ենք ունենալ ընտանիքները ամրացնելու հարցում, դա Քրիստոսի վարդապետություններն իմանալն է և դրանց հետևելը և ապավինելը Նրան մեզ օգնելու համար»:2
Սուրբ գրություններից
Առակաց ԻԲ.6, 1 Նեփի 1.1, 2 Նեփի 25.26, Ալմա 56.46–48, Վարդապետություն և Ուխտեր 93.40
Մեր պատմությունից
«Երբ Քույր Բաթշեբա Վ. Սմիթը ծառայում էր որպես Սփոփող Միության չորրորդ նախագահ [1901-1910թթ.], նա զգաց ընտանիքները ամրացնելու կարիքը և հիմնեց մայրերի կրթության դասեր Սփոսփող Միության քույրերի համար: Դասերը ներառում էին խորհուրդներ ամուսնության, նախածննդյան խնամքի և երեխային խնամելու վերաբերյալ: Այս դասերը լրացրեցին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները, որոնցով Սփոփող Միությունն օգնում էր կանանց կատարել տան հետ կապված իրենց պարտականությունները.
«Երբ անտեղյակություն կամ թեկուզ հասկացողության պակաս կա ընտանիքի և ընտանեկան պարտականությունների վերաբերյալ, որոնք պետք է գոյություն ունենան և օրինականորեն գոյություն ունեն ամուսնու և կնոջ, ծնողների և երեխաների միջև, ահա այդ պահին օգնության է գալիս այդ կազմակերպությունը, և բնական օժտումների և ոգեշնչումների միջոցով այն պատարստված է և պատրաստ է ուսուցում տրամադրել այդ կարևոր պարտականությունների վերաբերյալ»»:3
© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/11: Թարգմանության հաստատումը. 6/11: Visiting Teaching Message, February 2012-ի թարգմանությունը: Armenian: 10362 201