Երիտասարդներ
Տաճարում ծառայելը
Երբ լրացավ իմ 17 տարեկանը, ես սկսեցի լրջորեն մտածել իմ ապագայի մասին, և ես աղոթեցի Երկնային Հորը, որ իմանայի, թե ինչ կարող էի անել, որպեսզի միսիայի գնայի և ստանայի Մելքիսեդեկյան Քահանայություն: Ես զգացի, որ պիտի ավելի հաճախ գնայի տաճար, քանի որ այն Տիրոջ տունն է և այն վայրը, որտեղ ես ամենամոտը ինձ կարող էի զգալ իմ Երկնային Հորը:
Ուստի ես նպատակ դրեցի տարվա ընթացքում կատարել 1000 մկրտություն: Ես իսկապես զգացի այս նպատակն ունենալու կարիքը: Ես ծոմ պահեցի, որպեսզի իմանայի, թե դա արդյոք այն է, ինչ ես պիտի անեի: Մեր Երկնային Հայրը պատասխանեց ինձ, և ես սկսեցի գնալ Թամփիկո Մեխիկո Տաճարը ամեն շաբաթ օր:
500 մկրտություններ անելուց հետո ես նպատակ դրեցի ընտանեկան պատմության որոնումներ կատարել իմ նախնիների համար, և ինձ այնքան շատ դուր եկավ որոնումներ կատարելը, որ ես չէի կարողանում կանգ առնել, քանի որ ես անուններ էի փնտրում: Ես գտա 50 անուն և իմ ընտանեկան պատմության ութը սերունդներ: Ե օգնեցի կատարել տաճարային աշխատանք նրանց բոլորի համար:
Ի վերջո, ես կատարեցի ավելի քան 1300 մկրտություններ, և ավարտեցի սեմինարիան, ստացա Մելքիսեդեկյան Քահանայությունը և այժմ ծառայում եմ որպես լիաժամկետ միսիոներ, որը իմ կյանքի մեծագույն նպատակներից էր: