2012
Իմանալ, թե ինչ ասել
Սեպտեմբեր 2012


Երիտասարդներ

Իմանալ, թե ինչ ասել

Եթե դուք զգում եք, թե բավականաչափ գիտելիք չունեք ավետարանի վերաբերյալ, որպեսզի կիսվեք դրանով ուրիշների հետ, թող ձեզ հանգստություն բերեն սուրբ գրությունների այս խոստումները.

«Բարձրացրեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը. ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտերում, և դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ.

Քանզի այն նույն ժամին, այո, այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք» (ՎևՈՒ 100.5–6):

«Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, և կհիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի» (Հովհաննես ԺԴ.26):

Սրանք մեծ խոստումներ են, սակայն դրանք ստանալու համար մենք պետք է անենք մեր մասը: Այս ուղերձում Նախագահ Այրինգը ուսուցանել է մեզ, թե ինչպես «պատրաստվեք, որ կիսվեք [ավետարանով], ամեն օր ձեր միտքը լցնելով ավետարանի ճշմարտություններով»: Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի լցնեք ձեր միտքը ավետարանի ճշմարտություններով: