Առաջին Նախագահության Ուղերձ, Սեպտեմբեր 2012
Սրտանց կիսվել ավետարանով
Աստված պատրաստված մարդիկ կդնի Իր պատրաստված ծառաների ճանապարհին, ովքեր ուզում են կիսվել ավետարանով: Դա պատահել է ձեր իսկ կյանքում: Թե որքան հաճախ դա կպատահի, կախված է ձեր մտքի և սրտի պատրաստվածությունից:
Ես մի ընկեր ունեմ, ով աղոթում է ամեն օր, որ հանդիպի մեկին, ով պատրաստ է ընդունելու ավետարանը: Նա իր հետ վերցնում է Մորմոնի Գրքի մի օրինակ: Մի կարճ ճանապարհորդությունից առաջ նա երեկոյան որոշեց իր հետ չվերցնել մի օրինակ, այլ դրա փոխարեն վերցնել քարտ, որը փոխանցում են ուրիշներին: Սակայն, հենց նա պատրաստվում էր դուրս գալ, հոգևոր հուշում է ստանում. «Վերցրու քեզ հետ Մորմոնի Գիրքը»: Նա մի օրինակ դրեց իր պայուսակի մեջ:
Երբ մի կին, ում նա ճանաչում էր, ճանապարհորդության ժամանակ նստեց իր կողքին, նա մտածեց. «Արդյոք նա՞ է»: Նա կրկին իր կողքին էր նստած ետադարձի ճանապարհին: Նա մտածեց. «Ինչպե՞ս խոսակցություն բացեմ ավետարանի շուրջ»:
Հանկարծ, կինը ասաց նրան. «Դուք տասանորդ եք վճարում ձեր եկեղեցում, այնպես չէ՞»: Նա ասաց այո: Կինն ասաց, որ նա պետք է տասանորդ վճարեր իր եկեղեցում, սակայն չէր վճարում: Այնուհետև նա հարցրեց. «Ի՞նչ կարող ես ինձ ասել Մորմոնի Գրքի մասին»:
Նա բացատրեց, որ գիրքը սուրբ գրություն է` ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, թարգմանված Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից: Երևում էր, որ դա հետաքրքրեց կնոջը, ուստի նա վերցրեց իր պայուսակը և ասաց. «Ես ոգեշնչում ստացա բերել ինձ հետ այս գիրքը: Ես կարծում եմ, որ այն ձեզ համար է»:
Նա սկսեց կարդալ այն: Երբ նրանք բաժանվում էին, կինն ասաց. «Ես և դուք դեռ կզրուցենք սրա մասին»:
Այն, ինչ իմ ընկերը չէր կարող իմանալ, սակայն Աստված գիտեր, այն էր, որ կինը փնտրում էր եկեղեցի: Աստված գիտեր, որ կինը հետևում էր իմ ընկերոջը և մտածում, թե ինչու էր նրա եկեղեցին նրան այդքան երջանիկ դարձնում: Աստված գիտեր, որ նա կհարցներ Մորմոնի Գրքի մասին և որ նա կկամենար ուսուցանվել միսիոներների կողմից: Նա պատրաստված էր: Իմ ընկերը նույնպես: Դուք և ես նույնպես կարող ենք պատրաստված լինել:
Պատրաստությունը, որի կարիքը մենք ունենք, գտնվում է մեր մտքում և մեր սրտում: Կինը լսել էր և հիշել բառեր Մորմոնի Գրքի, Տիրոջ վերականգնված Եկեղեցու և Աստծուն տասանորդ վճարելու մասին: Եվ նա իր սրտում զգացել էր ճշմարտության վկայության սկիզբը:
Տերն ասել է, որ Նա կհայտնի մեզ ճշմարտությունը Սուրբ Հոգով` մեր մտքում և մեր սրտում (տես ՎևՈՒ 8.2): Ձեզ հանդիպած մարդկանցից շատերը գտնվում են այդ նախապատրաստության սկզբում: Նրանք լսել կամ կարդացել են Աստծո և Նրա խոսքի մասին: Եթե նրանց սրտերը բավականաչափ փափուկ են, նրանք զգացել են, միգուցե և թեթևակի, ճշմարտության հաստատումը:
Կինը պատրաստված էր: Իմ ընկերը նույնպես՝ Վերջին Օրերի Սուրբ, ով ուսումնասիրել էր Մորմոնի Գիրքը: Նա զգացել էր վկայությունը, որ այն ճիշտ է, և նա նկատել էր Հոգու առաջնորդությունը, որ վերցներ մի օրինակ իր հետ: Նա պատրաստված էր իր մտքում և իր սրտում:
Աստված պատրաստում է մարդկանց ընդունելու վերականգնված ճշմարտության վերաբերյալ ձեր վկայությունը: Նա պահանջում է ձեր հավատքը և հետո ձեր գործը, որ անվախ կիսվեք նրանով, ինչը դարձել է շատ թանկ ձեզ համար և նրանց համար, ում դուք սիրում եք:
Պատրաստվեք, որ կիսվեք, ամեն օր ձեր միտքը լցնելով ավետարանի ճշմարտություններով: Եթե դուք պահեք պատվիրանները և պատվեք ձեր ուխտերը, դուք կզգաք Հոգու վկայությունը և ավելի շատ սեր Փրկչի կողմից ձեր և նրանց հանդեպ, ում դուք հանդիպում եք:
Եթե դուք անեք ձեր մասը, դուք շարունակաբար մարդկանց հանդիպելու հրաշալի փորձառություն կունենաք, ովքեր պատրաստված են լսելու ճշմարտության մասին ձեր վկայությունը, որը տրվում է սրտից սրտին՝ ձեր սրտից նրանց սրտին:
© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում:Անգլերենի հաստատումը. 6/11: Թարգմանության հաստատումը. 6/11: First Presidency Message, September 2012-ի թարգմանությունը: Armenian 10369 201