Այցելող Ուսուցիչների Ուղերձ, դեկտեմբեր 2012
Այցելությամբ ուսուցում, փրկարար աշխատանք
Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:
Այցելությամբ ուսուցումը կանանց տալիս է միմյանց հանդեպ ուշադիր լինելու, իրար ամրացնելու և ուսուցանելու հնարավորություն, դա իրոք փրկարար աշխատանք է: Այցելությամբ ուսուցանելու միջոցով քույրերը ծառայում են Փրկչի փոխարեն և օգնում են նախապատրաստել քույրերին հավերժական կյանքի համար:
«Մենք պետք է «զգուշացնենք, մեկնաբանենք, հորդորենք և ուսուցանենք և [ուրիշներին] հրավիրենք գալ Քրիստոսի մոտ» (ՎևՈՒ 20.59), ինչպես ասել է Տերը իր հայտնության մեջ», - ասել է Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985): Հետո նա ասել է. «Ձեր վկայությունը հոյակապ միջոց է»:1
Երբ մենք, որպես այցելող ուսուցիչներ, մեծացնում ենք մեր գիտելիքները ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, մեր վկայությունները ամրացնում և աջակցում են այն քույրերին, ովքեր պատրաստվում են մկրտվել և հաստատվել: Մենք օգնում ենք նոր անդամներին խարիսխ գցել ավետարանի մեջ: Մեր այցելություններն ու սերը օգնում են «ետ վերադարձնել նրանց, ովքեր շեղվել են [և] ջերմացնել նրանց սրտերը, ովքեր սառել են ավետարանի հանդեպ»:2 Եվ մենք քաջալերում ենք քույրերին գալ դեպի Քրիստոսը տաճար հաճախելու միջոցով:
«Դուք փրկելու եք հոգիներ, - ասել է Նախագահ Քիմբալը այցելող ուսուցիչներին, - և ով կարող է ասել բացի այդ բազում լավ ակտիվ մարդկանցից, ովքեր այսօր ակտիվ են Եկեղեցում, քանի որ դուք եղել եք նրանց տներում և տվել եք նրանց ապագայի հանդեպ նոր ակնկալիքներ, նոր հեռանկար: Դուք բացել եք վարագույրը: Դուք ընդարձակել եք նրանց մտահորիզոնը: …
Տեսնում եք, դուք ոչ միայն փրկում եք այս քույրերին, այլ հավանաբար նաև նրանց ամուսիններին և նրանց ընտանիքներին»:3
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմակերպեց Սփոփող Միությունը, նա ասաց, որ կանայք ոչ միայն պետք է հոգ տանեն աղքատների համար, այլ նաև փրկեն հոգիներ: Նա նաև ուսուցանեց, որ Եկեղեցու կանայք կարևոր դեր են խաղում Երկնային Հոր փրկության ծրագրում:4 Առաջնորդվելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից ուսուցանված սկզբունքներով, մենք՝ որպես Սփոփող Միության քույրեր, կարող ենք աշխատել միասին, որ նախապատրաստենք կանանց և նրանց ընտանիքներին Աստծո ամենամեծ օրհնությունների համար:
«Եկեք կարեկցանք ունենանք իրար հանդեպ, - ասել է Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77), և թող [նրանք, ովքեր] ուժեղ են, քնքշորեն օգնեն թույլերին, որ ուժեղանան, և թող նրանք, ովքեր կարողանում են տեսնել, առաջնորդեն կույրերին այնքան ժամանակ, մինչև նրանք կարողանան ինքնուրույն տեսնել»:5
© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/11: Թարգմանության հաստատումը. 6/11: Visiting Teaching Message, December 2012 -ի թարգմանությունը: Armenian 10372 201
Ի՞նչ կարող եմ ես անել:
-
Ինչպե՞ս է Սփոփող Միությունը նախապատրաստում ինձ հավերժական կյանքի օրհնությունների համար:
-
Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի մեծացնեմ նրանց հավատքը, ում համար ես հոգ եմ տանում: