Այցելող ուսուցիչների ուղերձ, փետրվար 2013
Դարձի եկած առ Տերը
Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք www.reliefsociety.lds.org:
Եկեղեցու նոր քույրերը` ներառյալ Սփոփող Միություն մտնող Երիտասարդ Կանայք, ակտիվության վերադարձող քույրերը և նորադարձները, այցելող ուսուցիչների աջակցության և ընկերակցության կարիքն ունեն: «Ներգրավված լինելը կարևոր է նորադարձներին պահպանելու և քիչ-ակտիվներին լիարժեք ակտիվության վերադարձնելու համար», - ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը: «Պատկերացրեք տեսլականը, որ Սփոփող Միությունը կարող է դառնալ ընկերակցում ապահովող ամենահզոր աղբյուրներից մեկը, որը մենք ունենք Եկեղեցում: Անհապաղ օգնության հասեք նրանց, ովքեր ուսուցանվել և կրկին ակտիվության են վերադարձվել, և սիրեք նրանց Եկեղեցում ձեր կազմակերպության միջոցով»:1
Որպես Սփոփող Միության անդամներ, մենք կարող ենք օգնել նոր անդամներին սովորել Եկեղեցում հիմնական գործունեության մասին, ինչպիսին են.
-
Ելույթ ունենալը:
-
Վկայություն բերելը:
-
Ծոմապահության օրենքով ապրելը:
-
Տասանորդ և այլ նվիրատվություններ վճարելը:
-
Ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելը:
-
Իրենց մահացած նախնիների համար մկրտություններ և հաստատումներ կատարելը:
«Հոգատար ընկերներ են անհրաժեշտ, որպեսզի նոր անդամները իրենց լավ և ընդունված զգան Եկեղեցում», - ասել է Երեց Բալլարդը:2 Մենք բոլորս էլ, հատկապես, այցելող ուսուցիչները, կարևոր պարտականություններ ունենք՝ հաստատելու ընկերակցություններ նոր անդամների հետ, որպեսզի այդպիսով օգնենք նրանց հաստատապես «դարձի [գալ] առ Տերը» (Ալմա 23.6):
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
«Ունենալով նորադարձների թվի աննախադեպ աճ, - ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008), - մենք պետք է ավելի ու ավելի շատ զգալի ջանքեր կիրառենք, որ աջակցենք նրանց, երբ նրանք փնտրում են իրենց ուղին; Նրանցից յուրաքանչյուրն ունի երեք բանի կարիք` ընկերոջ, պարտականության և «Աստծո բարի խոսքով» սնուցման (Մորոնի 6.4)»:3
Այցելող ուսուցիչների դերն է օգնել նրանց, ում այցելում են: Հաճախ նախ ընկերակցությունն է առաջ գալիս, ինչպես եղավ Սփոփող Միության մի երիտասարդ քրոջ հետ, ով ավելի տարիքով քրոջ այցելող ուսուցիչն էր: Նրանց մոտ դանդաղ էր հասունանում ընկերակցությունը, մինչև որ նրանք կողք կողքի միասին աշխատեցին մաքրություն կատարելու միջոցառման ժամանակ: Նրանք դարձան ընկերներ և երբ նրանք խոսեցին Այցելող Ուսուցիչների Ուղերձի մասին, նրանք երկուսն էլ սնուցվեցին «Աստծո բարի խոսքով»:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն (1876–1972) ասել է, որ Սփոփող Միությունը «Աստծո արքայության կարևոր մասն է երկրի վրա և … օգնում է դրա հավատարիմ անդամներին հավերժական կյանք ձեռք բերել մեր Հոր արքայությունում»:4
© 2013 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/12: Թարգմանության հաստատումը. 6/12: Visiting Teaching Message, February 2013-ի թարգմանությունը: Armenian: 10662 201
Ի՞նչ կարող եմ ես անել:
-
Ես աղոթո՞ւմ եմ իմ զուգընկերոջ համար և խնդրում, որ Հոգին առաջնորդի մեզ, մինչ մենք կծառայենք մեր քույրերին:
-
Ի՞նչ եղանակներով ենք մենք ծառայում յուրաքանչյուր քրոջ, ում մենք այցելում ենք, որպեսզի նա իմանա, որ մենք իսկապես մտահոգվում ենք նրա համար: