Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
---|---|
Նիլ Լ. Անդերսեն |
(92) Բրազիլիացի հավատարիմ մի մայր, որին ամուսինն արգելում է հաճախել եկեղեցի, ուղարկում է եկեղեցի իր երեխաներին: |
Մ. Ռասսել Բալլարդ |
(43) Մի ընտանիք վայելում է միսիոներական հաջողությունը, երբ սրտանց արձագանքում է փրկության աշխատանքն արագացնելու կոչին: |
Դեյվիդ Ա. Բեդնար |
(17) Սյուզան Բեդնարի (որն այդ ժամանակ երիտասարդ կին էր) ընտանիքն օրհնվում է, ապրելով տասանորդի օրենքով: |
Ջեռալդ Կոսե |
(49) Ջեռալդ Կոսեն և նրա ընտանիքը հեշտ են ընտեկանում նոր քաղաքում ապրելուն ի շնորհիվ Վերջին Օրերի Սրբերի ջերմ ընդունելության: |
Դ. Թոդ Քրիստոֆերսոն |
(29) Աննա Դեյնսը միանում է կամավորների խմբին և օգնում է իր համայնքին հաղթահարել Վերջին Օրերի Սրբերի հանդեպ նախապաշարմունքը: |
Քվենթին Լ. Քուք |
(88) Քվենթին Լ. Քուքը և նրա ընկերության մյութ իրավաբանները որոշեցին ստեղծել ընտանիքի համար հարմար աշխատանքային միջավայր: |
Էդվարդ Դյուբ |
(15) Երիտասարդ Էդվարդ Դյուբի մայրը ասում է նրան նայել առաջ, ոչ թե հետ, երբ նրանք միասին աշխատում են դաշտում: |
Տիմոթի Ջ. Դայչես |
(37) Կորի Թեն Բումը ներում է նախկին նացիստ զինվորի, որն իր հսկողն է եղել համակենտրոնացման ճամբարում: |
Հենրի Բ. Այրինգ |
(58) Երիտասարդ Հենրի Բ. Այրինգը օրհնվում է, երբ ուղեկցում է իր եպիսկոպոսին կարիքավոր անդամներին այցելելիս: (69) Միլդրեդ և Հենրի Այրինգները միասնականություն են դրսևորում Յուտա տեղափոխվելու և Միլդրեդի ընտանիքին մոտ ապրելու իրենց որոշման մեջ: |
Ռենդի Դ. Ֆանկ |
(52) Լսելով Ջոզեֆ Սմիթի պատմությունը մի լեզվով, որը նա չի կարող հասկանալ, ունկնդիրը Հնդկաստանում որոշում է մկրտվել: |
Քեվին Ս. Համիլտոն |
(99) Ընտանիքը հեռանում է Եկեղեցուց, որոշելով հաղորդության ժողովի փոխարեն կիրակի օրը ուղևորություն կատարել: |
Ջեֆրի Ռ. Հոլլանդ |
(40) Մի քույր մայր լինելու նպատակ է գտնում նրանից հետո, երբ խորը վնասվածքներ է ստանում ավիավթարի հետևանքով: |
Ռիչարդ Ջ. Մեյնզ |
(79) Ռիչարդ Ջ. Մեյնզի նախապապը սրտի մահացու կաթված է ստանում միսիայում ծառայելիս: |
Թոմաս Ս. Մոնսոն |
(61) Հավատարիմ տնային ուսուցիչը լցվում է երախտագիտությամբ, երբ անձը, որին նա այցելում էր տարիներ շարունակ, միանում է Եկեղեցուն: (85) Թոմաս Ս. Մոնսոնը քահանայության օրհնություն է տալիս տարեց եղբորը, որն այլևս չի տեսնում և լսում: |
Ս. Գիֆորդ Նիլսեն |
(33) Ցցի նախագահը բրոնզապատում է հաջողակ միսիոների քրքրված կոշիկները: |
Ադրիան Օչոա |
(102) Ընտանիքի անդամներն ուրախանում են, երբ երիտասարդ Ադրիան Օչոան և նրա երկու եղբայրները վերադառնում են տուն ուժգին փոթորկից հետո: |
Բոննի Լ. Օսկարսոն |
(76) Ագնես Հոգանը թույլ չի տալիս իր 16-ամյա դստերը միանալ ՎՕՍ Եկեղեցուն չպատկանող ընտանիքին: |
Բոյդ Ք. Փաքեր |
(26) Բոյդ Ք. Փաքերը կոչ է անում մաքառող ցցի անդամներին կարդալ սուրբ գրությունները: |
Լ. Թոմ Փերի |
(46) Տղա հասակում Թոմ Լ. Փերին և Երեխաների խմբի մյուս երեխաները մագլցում են իրենց սիրված սարը իրենց ուսուցչուհու հետ: |
Լինդա Շ. Ռիվս |
(118) Մի կին մկրտության իր ճանապարհին առաջանալով քայլում է 3 կմ. ցեխի միջով՝ եկեղեցի հաճախելու համար: |
Ուլիսես Սոարես |
(9) Մովսես Մահլանգուն և ուրիշները Հարավային Աֆրիկայում նստում են եկեղեցուց դուրս և լսում ծառայությունները պատուհանից: |
Քերոլ Մ. Սթեֆենս |
(12) Հոնդուրասում հավատարիմ քույրերը ստանում են քահանայության օրհնություններ իրենց Եկեղեցու ղեկավարներից: (115) 10 տարեկան մի տղա պահում է ուրիշների վիշտը կիսելու իր ուխտը, երբ սփոփում է իր այրի դարձած նախատատիկին: |
Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(21) Մի մարդ երազ է տեսնում, որի մեջ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի զույգ բացատրում է Եկեղեցում ծառայելու հնարավորությունները: (55) Դիտեր Ֆ. Ուխդորֆը վայր է ընկնում դահուկասահքի ժամանակ և կարողանում է ոտքի կանգնել միայն թոռնիկի օգնությամբ: |
Առնուլֆո Վալենզուելա |
(35) Քիչ ակտիվ քույրը վերադառնում է Եկեղեցի նրանից հետո, երբ զգում է Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ օրհներգ է երգում իր այցելող ուսուցիչների հետ: |
Տերենս Մ. Վինսոն |
(104) Պապուա Նոր Գվինեայի Եկեղեցու հավատարիմ անդամի աղոթքը ստացավ իր պատասխանը, երբ հանկարծակի եկած անձրևը հանգցրեց հրդեհը, որը սպառնում էր գյուղի հացահատիկի բերքին: |