2014
Երեց Լարի Ս. Քաչեր
Մայիս 2014


Երեց Լարի Ս. Քաչեր

Յոթանասունի Երկրորդ Քվորում

Նկար
Երեց Լարի Ս. Քաչեր

Իր երիտասարդ չափահասության տարիների բազմաթիվ հուշումներից հետո Երեց Լարի Ս. Քաչերը սկսեց նկատել մի ավելի մեծ զորություն, որն առաջնորդում էր նրան իր կյանքում: 19 տարեկան հասակում Հոգու հանդեպ զգայուն լինելը առաջնորդեց նրան դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, որն ամեն ինչ փոխեց:

Նա ծնվել է 1952թ. փետրվարի 12-ին, լինելով հինգ երեխաներից երկրորդը Ալբերտ և Էլեյն Քաչերների ընտանիքում: Նա մեծացել է Բլումինգթոնում, Մինեսոտա, ԱՄՆ:

Ավագ դպրոցից հետո նա գնաց Եվրոպա դահուկներով սահելու, և ավելի քան վեց ամիս հետո այնտեղ նա զգաց, որ պետք է տուն վերադառնար: Երբ արդեն տանն էր, նա զգաց, կարծես, պետք է մեկ այլ վայրում լիներ, սակայն չգիտեր, թե որտեղ: Մանկության ընկերներից մեկը ծրագրում էր տեղափոխվել Յուտա, և Երեց Քաչերը որոշեց տեղափոխվել նրա հետ: Մինչ Յուտայում էր, Երեց Քաչերը ընդունվեց Բրիգամ Յանգի Համալսարանում, սովորեց Եկեղեցու մասին և մկրտվեց:

«Երբ միսիոներները սովորեցնում էին մեզ, ես զգացի, որ դա ճիշտ էր»,- ասում է նա: «Երբ ես աղոթեցի, ես զգացի, որ Եկեղեցին ճշմարիտ էր»:

Նա որոշեց միսիա ծառայել և կանչվեց Թահիթի Փափիթ Միսիա 1973թ.: Տուն վերադառնալուց հետո նա շարունակեց ուսումը ԲՅՀ-ում, որտեղ նա հանդիպեց Փոլին Միլերին: Նրանք ամուսնացան Մանթի Յուտա Տաճարում 1976թ. հոկտեմբերի 29-ին, և այժմ ունեն վեց երեխա և 11 թոռ:

Երեց Քաչերը բակալավրի աստիճան ստացավ հոգեբանության բաժնում և մագիստրոսի աստիճան կազմակերպչական վարքագծի բնագավառում, երկուսն էլ՝ ԲՅՀ-ում: Նրա աշխատանքը ներառում էր մեծ ընկերությունների համար խորհրդատվություն ապահովելը ազգային և միջազգային մակարդակներով:

Նախքան 2014թ. ապրիլի 5-ին որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ հաստատվելը Երեց Քաչերը ծառայել է որպես ճյուղի նախագահ, երեցների քվորումի նախագահ, եպիսկոպոս և ցցի նախագահի խորհրդական: Նա նախագահում էր Շվեցարիա Ժնև Միսիայում 2000–2003թթ.: Շվեցարիայից վերադառնալուց հետո մի քանի տարի անց նրա աշխատանքը տարավ նրան Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նա կանչվեց ծառայելու որպես առաջին Տարածքային Յոթանասունական Միջին Արևելքում:

Տպել