2014
Մորմոնական հեռուստաալիքը հասանելի է համաշխարհային ունկնդիրներին
Մայիս 2014


Մորմոնական հեռուստաալիքը հասանելի է համաշխարհային ունկնդիրներին

Միլիոնավոր ունկնդիրներ և դիտողներ ողջ աշխարհով մեկ վայելում են Մորմոնական Հեռուստաալիքը, որը հեռարձակվում է անգլերենով և իսպաներենով 24 ժամ շարունակ, շաբաթը յոթ օր, Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային Հրապարակից, Յուտա, ԱՄՆ:

Եկեղեցու այս պաշտոնական լրատվական հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել հինգ տարի առաջ: Բազմաթիվ Վերջին Օրերի Սրբեր հաճույքով են դիտում այն իրենց ընկեր-անդամների և ուրիշների հետ միասին: Այն գովազդներ չի պարունակում, ներառում է երեք ելույթներ և երաժշտություն ընդգրկող ռադիոալիքներ և Մորմոնական Ուղերձներ կարճ տեսաֆիլմեր:

Մորմոնական հեռուստաալիքը գտեք mormonchannel.org, նաև YouTube, iTunes, Roku, Tumblr, Facebook և Twitter-ում: iOS և Android օգտագործողների համար նաև մատչելի են անվճար բջջային հավելվածներ:

Տպել