Այցելող ուսուցիչների ուղերձ, օգոստոս 2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Մեսիա
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով կիսվել: Ինչպես կարող է Փրկչի կյանքը և դերը հասկանալը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ ու օրհնել նրանց, ում մասին դուք հոգ եք տանում այցելությամբ ուսուցման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար այցելեքreliefsociety.lds.org:
Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք կարող ենք բնակվել Աստծո ներկայության մեջ «Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով» (2 Նեփի 2.8): Մեսիա բառը «արամեական և եբրայերեն բառաձև է, որը նշանակում է «օծյալ»: … Նոր Կտակարանում Հիսուսին անվանում էին Քրիստոս, որը Մեսիա բառի հունարեն համարժեքն է: Այն նշանակում է օծյալ Մարգարե, Քահանա, Թագավոր և Ազատիչ»:1
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայել է. «Ես գիտեմ, որ [Հիսուս Քրիստոսն] Իսրայելի Սուրբն է, Մեսիան, ով մի օր կրկին կգա վերջնական փառքով` թագավորելու երկրի վրա` որպես տերերի Տեր և արքաների Արքա: Ես գիտեմ, որ չկա ոչ մի ուրիշ անուն տրված երկնքի տակ, որով մարդ [կամ կին] կարողանա փրկվել»:2
«Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն ու Քավիչն է»,- ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական ՆախագահԴիտեր Ֆ. Ուխդորֆը: «Նա խոստացված Մեսիան է: Նա ապրեց կատարյալ կյանքով և քավեց մեր մեղքերը: Նա միշտ կլինի մեր կողքին: Նա կկռվի մեր կռիվներում: Նա մեր հույսն է, Նա մեր փրկությունն է, Նա մեր ճանապարհն է»:3
Լրացուցիչ սուրբ գրություններ
Սուրբ գրություններից
Քրիստոսի կին հետևորդներն ականատես են եղել որպես Մեսիա Իր դերին: Մարիամ Մագդաղենացին Հիսուս Քրիստոսի հետևորդն էր: Նա առաջինն էր, ով Քրիստոսի Հարության առավոտ տեսավ «քարը գերեզմանից վեր առած»: Նա «գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը և լաց էր լինում», երբ պարզվեց, որ Նրա մարմինն այլևս գերեզմանում չէր:
Այնուհետև «դարձաւ իր յետին կողմը, և Յիսուսին տեսավ` կանգնած. և չգիտէր թէ Յիսուսն է:
Յիսուսը նորան ասեց. Կին, ինչո՞ւ ես լաց լինում,ո՞ւմ ես որոնում.Նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթե դու վեր առար նորան, ասիր ինձ` ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան:
Յիսուսը նորան ասեց. Մարիամ. և նա դարձավ և ասեց նորան. Ռաբբունի, որ կթարգմանուի Վարդապետ»: Մարիամը հասկացավ, որ Նա պարտիզպանը չէ, այլ Հիսուս Քրիստոսն է, Մեսիան: (Տես Յովհաննես 20.1–17:)
© 2014 Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/14: Թարգմանության հաստատումը. 6/14: Visiting Teaching Message, August 2014. Armenian.-ի թարգմանությունը 10868 201