Մեսիա
Արամեական և եբրայերեն բառաձև, որը նշանակում է «օծյալը»: Նոր Կտակարանում Հիսուսին անվանում էին Քրիստոս, որը Մեսիա բառի հունարեն համարժեքն է: Այն նշանակում է օծյալ Մարգարե, Քահանա, Թագավոր և Ազատիչ, որի գալստին անհամբեր սպասում էին հրեաները:
Շատ հրեաներ սպասում էին միայն Հռոմեական իշխանությունից ազատվելուն և ազգային բարգավաճմանը. այդպիսով, երբ Մեսիան եկավ, ղեկավարներն ու շատ ուրիշներ մերժեցին նրան: Միայն խոնարհ և հավատարիմ մարդիկ կարողացան Նազովրեցի Հիսուսի մեջ տեսնել իրական Քրիստոսին (Ես. ԾԳ; Մատ. ԺԶ.16; Հովհ. Դ.25–26):