Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Բրոնզե օձ


Բրոնզե օձ

Արույրե օձ, որը պատրաստել էր Մովսեսը, Աստծո պատվիրանով, բժշկելու համար այն Իսրայելացիներին, որոնց կծել էին կիզող (թունավոր) օձերն անապատում (Թվ. ԻԱ.8–9): Այդ արույրե օձը դրվել էր մի ձողի վրա և «բարձրացվել…. որ ով որ նայեր դրա վրա, կկարողանար ապրել» (Ալմա 33.19–22): Տերն ակնարկել է, որ անապատում օձի բարձրացնելը խորհրդանշում է խաչի վրա իր բարձրացվելը (Հովհ. Գ.14–15): Վերջին օրերի հայտնությունները հաստատում են կիզող օձերի պատմությունը, և թե ինչպես մարդիկ բժշկվեցին (1 Նեփի 17.41; 2 Նեփի 25.20; Հել. 8.14–15):