Ինչ-որ բան անելու կարողություն: Ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա զորություն ունենալ նշանակում է կարողանալ կառավարել կամ հրամայել նրան: Սուրբ գրքերում զորությունը հաճախ կապված է Աստծո զորության կամ երկնային զորության հետ: Հաճախ այն սերտորեն կապված է քահանայության իշխանության հետ, որն Աստծո անունից գործելու թույլատվություն է կամ իրավունք:
Սրա համար քեզ բարձրացրեցի, որ քեզանով ցույց տամ իմ զորությունը, Ել. Թ.16 .
Աստված իմ ուժն է և զորությունը, Բ Թագ. ԻԲ.33 .
Բարությունը մի խնայիր, երբոր ձեռքումդ զորություն կա անելու, Առակ. Գ.27 .
Արդարև, ես լցված եմ զորությունով՝ Տիրոջ հոգով, Միքիա Գ.8 .
Ամեն իշխանություն ինձ է տրվել երկնքում և երկրում, Մատ. ԻԸ.18 .
Նրանք զարմանում էին նրա վարդապետության վրա. որ նրա խոսքն իշխանությամբ էր, Ղուկ. Դ.32 .
Մնացեք քաղաքում, մինչև որ վերևից զորություն հագնեք, Ղուկ. ԻԴ.49 .
Որոնք որ նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, Հովհ. Ա.12 (ՎևՈՒ 11.30 ).
Դուք զորություն կստանաք, երբ որ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, Գոր. Ա.8 .
Չկա իշխանություն, որ Աստծուց չէ, Հռովմ. ԺԳ.1 .
Աստծո զորությամբ պահպանվում եք՝ հավատքով դեպի փրկություն, Ա Պետ. Ա.3–5 .
Թեև մարդ կարող է ունենալ զորավոր գործեր անելու զորություն, այդուհանդերձ, եթե նա պարծենում է իր սեփական ուժով, նա պետք է ընկնի, ՎևՈՒ 3.4 .
Ամեն մարդու մեջ բարիք գործելու զորություն կա, ՎևՈՒ 58.27–28 .
Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններում բացահայտվում է աստվածայնության զորությունը, ՎևՈՒ 84.19–22 .
Քահանայության իրավունքներն անբաժանորեն կապված են երկնքի զորությունների հետ, ՎևՈՒ 121.34–46 .