Երեց
Երեց (ծեր) տերմինն Աստվածաշնչում օգտագործվում է տարբեր իմաստներով: Հին Կտակարանում այն հաճախ վերաբերում է ցեղի տարիքով երեցներին, որոնց սովորաբար վստահվում էին կառավարման գործերը (Ծն. Ծ.7; Հես. Ի.4; Հռութ Դ.2; Մատ. ԺԵ.2): Նրանց տարիքն ու փորձը նրանց տված խորհուրդը դարձնում էին արժեքավոր: Նրանց պաշտոնը պարտադիր չէ, որ քահանայության կոչում լիներ:
Կային նաև Մելքիսեդեկյան Քահանայության կարգված երեցներ Հին Կտակարանի ժամանակներում (Ել. ԻԴ.9–11): Նոր Կտակարանում երեցները նշվում են որպես քահանայության պաշտոնյաներ Եկեղեցում (Հակ. Ե.14–15): Նեփիացիների թվում նույնպես կային քահանայության կարգված երեցներ (Ալմա 4.7, 16; Մոր. 3.1): Արդի տնտեսության ժամանակ Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին առաջին երեցներն էին, որ պիտի կարգվեին (ՎևՈՒ 20.2–3):
Ներկայումս երեցը կոչում է, որը տրվում է բոլոր Մելքիսեդեկյան Քահանայություն կրողներին: Օրինակ՝ տղամարդ միսիոներներին դիմում են որպես երեցների: Առաքյալը նույնպես երեց է, և Տասներկուսի Քվորումի կամ Յոթանասունի Քվորումների անդամներին պատշաճ է դիմել այդ կոչումով (ՎևՈՒ 20.38; Ա Պետ. Ե.1): Եկեղեցում կարգված ներկայիս երեցների պարտականությունները տրվել են վերջին օրերի հայտնություններում (ՎևՈՒ 20.38–45; 42.44; 46.2; 107.12):