Մեղավորություն Տե՛ս նաև Ապաշխարել, Ապաշխարություն Սխալ գործած վիճակը, կամ ափսոսանքի և ցավի զգացումները, որոնք մեղքի ուղեկիցներն են: Նա մեղք է գործել և հանցավոր է, Ղև. Զ.1–6. Ով որ անարժանությամբ ընդունի հաղորդությունը, մեղավոր կլինի Հիսուսի մարմնի և արյան մեջ, Ա Կոր. ԺԱ.27. Մեղավորները ճշմարտությունը ծանր են համարում, 1 Նեփի 16.2. Մենք կատարյալ գիտելիք կունենանք մեր ողջ հանցանքի մասին, 2 Նեփի 9.14. Իմ հանցանքը սրբվեց, Ենովս 1.6. Պատիժ կար սահմանված, որը բերում էր խղճի խայթ, Ալմա 42.18. Թող քո մեղքերը խռովեն քեզ այնպիսի մի խռովքով, որը քեզ վար կբերի դեպի ապաշխարություն, Ալմա 42.29. Ձեզանից ոմանք մեղավոր են իմ առաջ, բայց ես ողորմած կլինեմ, ՎևՈՒ 38.14. Աստծո Որդին քավել է նախնական հանցանքը, Մովսես 6.54.