Գիտելիք տալ ուրիշներին, հատկապես ավետարանի ճշմարտության վերաբերյալ և արդարության առաջնորդել: Նրանք, ովքեր ուսուցանում են ավետարանը, պետք է ղեկավարվեն Հոգով: Բոլոր ծնողներն իրենց ընտանիքներում ուսուցիչներ են: Սրբերը պետք է ձգտող և կամեցող լինեն՝ հրահանգներ ստանալու Տիրոջ և նրա առաջնորդների կողմից:
Գիտենք, որ Աստծուց եկած վարդապետ ես, Հովհ. Գ.2 .
Դու, որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում, Հռովմ. Բ.21 .
Ես ինչ-որ չափով սովորեցվել էի հորս բոլոր գիտելիքներից, 1 Նեփի 1.1 (Ենովս 1.1 ).
Քահանաներն ու ուսուցիչները պետք է ջանասիրաբար ուսուցանեն, եթե ոչ, մարդկանց մեղքերը կթափվեն նրանց գլխին, Հակոբ 1.18–19 .
Լսեք ինձ և բացեք ձեր ականջները, Մոսիա 2.9 .
Դուք պետք է սովորեցնեք ձեր երեխաներին՝ սիրել և ծառայել մեկմեկու, Մոսիա 4.15 .
Մի վստահեք ոչ ոքի, որ ձեր ուսուցիչը լինի, եթե նա Աստծո մարդ չէ, Մոսիա 23.14 .
Տերը դուրս թափեց իր Հոգին ողջ երկրի վրա՝ նրանց սրտերը պատրաստելու համար, որ ընդունեն խոսքը, Ալմա 16.16 .
Նրանք ուսուցանում էին Աստծո զորությամբ և իշխանությամբ, Ալմա 17.2–3 .
Նրանք սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, Ալմա 56.47 (Ալմա 57.21 ).
Եվ որքան որ նրանք իմաստություն էին փնտրում՝ կարողանային հրահանգվել, ՎևՈՒ 1.26 .
Ուսուցանեք միմյանց՝ համաձայն պաշտոնի, որին նշանակել եմ ձեզ, ՎևՈՒ 38.23 .
Ուսուցանեք իմ ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի մեջ են, ՎևՈՒ 42.12 .
Դուք պետք է ուսուցանվեք բարձրից, ՎևՈՒ 43.15–16 .
Ծնողները պետք է ուսուցանեն իրենց երեխաներին, ՎևՈՒ 68.25–28 .
Միմյանց ուսուցանեք արքայության վարդապետությունը, ՎևՈՒ 88.77–78, 118 .
Մի ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, ՎևՈՒ 88.122 .
Դու քո երեխաներին լույս և ճշմարտություն չես ուսուցանում, և դա է քո նեղության պատճառը, ՎևՈՒ 93.39–42 .
Դուք չեք խոսողը, այլ Հոգին, որ խոսում է ձեզանում, Մատ. Ժ.19–20 .
Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբ նա բացում էր սուրբ գրքերը մեզ համար, Ղուկ. ԻԴ.32 .
Ավետարանը քարոզվում է Հոգու զորությամբ, Ա Կոր. Բ.1–14 .