Մարիամ Մագդաղենացի Մի կին Նոր Կտակարանում, որը դարձավ Հիսուս Քրիստոսի նվիրյալ աշակերտը: Մագդաղենացի բառն ակնարկում է Մագդաղեն, այն վայրը, որտեղից Մարիամն էր: Այն գտնվում է Գալիլեայի ծովի արևմտյան ափին: Նա եղել է խաչի մոտ, Մատ. ԻԷ.56 (Մար. ԺԵ.40; Հովհ. ԺԹ.25). Նա եղել է Քրիստոսի թաղմանը, Մատ. ԻԷ.61 (Մար. ԺԵ.47). Նա գերեզմանի մոտ էր հարության առավոտյան, Մատ. ԻԸ.1 (Մար. ԺԶ.1; Ղուկ. ԻԴ.10; Հովհ. Ի.1, 11). Հարությունից հետո, Հիսուսն առաջինը հայտնվեց նրան, Մար. ԺԶ.9 (Հովհ. Ի.14–18). Նրանից յոթը դև էին դուրս եկել, Ղուկ. Ը.2.