Քահանայապետ
Քահանայության պաշտոն. Սուրբ գրքերում «քահանայապետի» մասին խոսվում է երկու իմաստով. (1) Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոն. և (2) Մովսեսի օրենքի ներքո՝ Ահարոնյան Քահանայության նախագահող պաշտոնյա.
Առաջինը վերաբերում է Հիսուս Քրիստոսին՝ որպես մեծ Քահանայապետ: Ադամը և բոլոր նահապետները նույնպես քահանայապետ են եղել: Այսօր երեք նախագահող քահանայապետ կազմում են Եկեղեցու Նախագահությունը և նախագահում են բոլոր մյուս քահանայություն կրողների և Եկեղեցու անդամների վրա: Այսօր Եկեղեցում, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ արժանի մարդիկ են կարգվում քահանայապետեր: Քահանայապետերը կարող են կանչվել, ի սպաս դրվել և կարգվել, որպես եպիսկոպոսներ (ՎևՈՒ 68.19; 107.69–71):
Երկրորդ իմաստով՝ Մովսեսի օրենքի ներքո, Ահարոնյան Քահանայության նախագահող պաշտոնյային կոչում էին քահանայապետ: Այդ պաշտոնը ժառանգական էր և գալիս էր Ահարոնի ընտանիքի առաջնեկների միջոցով, ինքը՝ Ահարոնը, լինելով Ահարոնյան կարգի առաջին քահանայապետը (Ել. ԻԸ; ԻԹ; Ղև. Ը; ՎևՈՒ 84.18):