Ատել, Ատելություն Տե՛ս նաև Թշնամանք; Սեր; Վրեժխնդրություն Ատելությունը խիստ հակակրանք է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ: Ես՝ Աստված, կհատուցեմ հայրերի անօրինությունը որդիների վրա նրանց, ովքեր ատում են ինձ, Ել. Ի.5. Վեց բան կա, որ Տերն ատում է, Առակ. Զ.16. Հիմար մարդն անարգում է իր մորը, Առակ. ԺԵ.20. Նա անարգված է և մարդկանցից մերժված, Ես. ԾԳ.3. Բարիք արեք ձեզ ատողներին, Մատ. Ե.44. Կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի, Մատ. Զ.24. Ամենից կատվեք իմ անվան համար, Մատ. Ժ.22. Ամեն չար գործող ատում է լույսը, Հովհ. Գ.20. Թող ոչ ոք քո երիտասարդությունը չանարգի, Ա Տիմ. Դ.12. Քանի որ նրանք հարուստ են, նրանք արհամարհում են աղքատներին, 2 Նեփի 9.30. Մի արհամարհեք Աստծո հայտնությունները, Հակոբ 4.8. Նրանք հավերժական ատելություն ունեին մեր հանդեպ, Հակոբ 7.24. Մարդիկ ոչինչ են համարում Աստծո խորհուրդները և արհամարհում են նրա խոսքերը, ՎևՈՒ 3.7. Ինձ ատում և հալածում էին այն բանի համար, որ ասում էի, թե տեսիլք եմ տեսել, ՋՍ–Պ 1.25.