Մահ ֆիզիկական
Մարմնի և ոգու առանձնացումը: Անկումը մահկանացություն և մահ բերեց երկիր (2 Նեփի 2.22; Մովսես 6.48): Հիսուս Քրիստոսի քավությունը հաղթեց մահը, այնպես որ բոլորը հարություն կառնեն (Ա Կոր. ԺԵ.21–23): Հարությունն անհատույց պարգև է բոլոր մարդկանց՝ անկախ նրանից, թե այս կյանքում նրանք բարիք են գործել, թե չարիք (Ալմա 11.42–44): Յուրաքանչյուր անձնավորություն միայն մեկ ֆիզիկական մահ է ունենալու, որովհետև երբ մենք հարություն առնենք, մեր մարմիններն այլևս չեն մահանա (Ալմա 11.45):