Գիտություն Տե՛ս նաև Իմաստություն; Հասկանալ; Ճշմարտություն Հասկացողություն և իմացություն, հատկապես ճշմարտության վերաբերյալ, ինչպես որ ուսուցանվել կամ հաստատվել է Հոգու կողմից: Տերը գիտության Աստված է, Ա Թագ. Բ.3. Տերը գիտությամբ կատարյալ է, Հոբ ԼԷ.16. Տիրոջ վախը գիտության սկիզբն է, Առակ. Ա.7. Գիտություն ունեցողը զսպում է իր խոսքերը, Առակ. ԺԷ.27. Երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտությունով, Ես. ԺԱ.9 (2 Նեփի 21.9; 30.15). Դուք վերցրել եք գիտության բանալին, Ղուկ. ԺԱ.52. Քրիստոսի սերն ամեն գիտությունից գերազանց է, Եփես. Գ.19. Ձեր հավատքի վրա ավելացրեք առաքինություն, և առաքինության վրա՝ գիտություն, Բ Պետ. Ա.5. Նեփին մեծ գիտելիք ուներ Աստծո բարության մասին, 1 Նեփի 1.1. Նրանք կգան իրենց Քավչի իմացությանը, 2 Նեփի 6.11. Արդարները կատարյալ իմացություն կունենան իրենց արդարության մասին, 2 Նեփի 9.14. Հոգին տալիս է գիտելիք, Ալմա 18.35. Ձեր գիտելիքը կատարյալ է այդ բանում, Ալմա 32.34. Լամանացիները կբերվեն իրենց Քավչի ճշմարիտ իմացությանը, Հել. 15.13. Դուք կարող եք կատարյալ իմացությամբ իմանալ, որ դա Աստծուց է, Մոր. 7.15–17. Սրբերը կգտնեն գիտության մեծ գանձեր, ՎևՈՒ 89.19. Մաքուր գիտելիքը խիստ մեծացնում է հոգին, ՎևՈՒ 121.42. Նրա համար, ով ունի սուրբ քահանայության բանալիները, դժվար չէ գիտելիք ձեռք բերել փաստերի վերաբերյալ, ՎևՈՒ 128.11. Եթե մի անձնավորություն գիտելիք է ձեռք բերում այս կյանքում, նա առավելություն ունի գալիք աշխարհում, ՎևՈՒ 130.19. Անհնար է փրկվել անգիտության մեջ, ՎևՈՒ 131.6.