Դատել, Դատաստան Տե՛ս նաև Դատապարտել, Դատապարտություն; Հիսուս Քրիստոս – Դատավոր; Վերջին դատաստան Գնահատել վարքը՝ ավետարանի սկզբունքներին համահունչ լինելու առումով. որոշել. բարին չարից տարբերել: Մովսեսը նստեց՝ դատելու ժողովրդին, Ել. ԺԸ.13. Քո դրացուն արդարությունով դատիր, Ղև. ԺԹ.15. Մի դատիր, որ չդատվես, Մատ. Է.1 (ՋՍԹ Մատ. 7.1–2; Ղուկ. Զ.37; 3 Նեփի 14.1). Նրանք, որ օրենքի տակ մեղք գործեցին, օրենքով կդատվեն, Հռովմ. Բ.12. Սրբերը կդատեն աշխարհը, Ա Կոր. Զ.2–3. Հավիտենական Աստծո Որդին դատվեց աշխարհի կողմից, 1 Նեփի 11.32. Գառի Տասներկու Առաքյալները կդատեն Իսրայելի տասներկու ցեղերին, 1 Նեփի 12.9 (ՎևՈՒ 29.12). Մահը, դժոխքը, դևը և բոլորը, ովքեր կապված են եղել դրանցով, պետք է դատվեն, 2 Նեփի 28.23 (1 Նեփի 15.33). Եթե դուք դատում եք մարդուն, որը ստացվածքի համար խնդրանքով դիմում է ձեզ, որքան շատ ավելի արդար կլինի ձեզ դատապարտելը՝ ձեր ստացվածքը ետ պահելու համար, Մոսիա 4.22. Մարդիկ պիտի դատվեն՝ համաձայն իրենց գործերի, Ալմա 41.3. Արդար դատիր և քեզ համար կրկին կվերականգնվի արդարադատությունը, Ալմա 41.14. Գրված գրքերից պիտի դատվի աշխարհը, 3 Նեփի 27.23–26 (Հայտ. Ի.12). Այս ժողովրդի մնացորդը պիտի դատվի տասներկուսի կողմից, որոնց Հիսուսն ընտրեց այս երկրում, Մորմ. 3.18–20. Մորմոնը բացատրել է, թե ինչպես կարելի է բարին և չարը դատել, Մոր. 7.14–18. Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է ճշմարտությամբ դատել, ՎևՈՒ 11.12. Դուք պետք է ասեք ձեր սրտերում. Թող Աստված դատի իմ և քո միջև, ՎևՈՒ 64.11. Տիրոջ Եկեղեցին պիտի դատի ազգերին, ՎևՈՒ 64.37–38. Որդին այցելեց բանտում եղած ոգիներին, որ նրանք կարողանան դատվել մարմնում գտնվող մարդկանց պես, ՎևՈՒ 76.73 (Ա Պետ. Դ.6). Եպիսկոպոսն ընդհանուր դատավոր պիտի լինի, ՎևՈՒ 107.72–74. Տերը կդատի բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց գործերի՝ համաձայն նրանց սրտերի ցանկությունների, ՎևՈՒ 137.9.