Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Իսրայել


Իսրայել

Հին Կտակարանում Տերը Աբրահամի թոռ և Իսահակի որդի Հակոբին տվեց Իսրայել անունը (Ծն. ԼԲ.28; ԼԵ.10): Իսրայել անունը կարող է վերաբերել անձամբ Հակոբին, նրա հետնորդներին կամ այն թագավորությանը, որն ունեին նրա հետնորդները Հին Կտակարանի ժամանակներում (Բ Թագ. Ա.24; ԻԳ.3): Իսրայելի զավակները, Մովսեսի կողմից Եգիպտական գերությունից դուրս բերվելուց հետո (Ել. Գ–ԺԴ), ավելի քան երեք հարյուր տարի ղեկավարվում էին դատավորների կողմից: Սավուղ թագավորից սկսած, թագավորներն էին կառավարում միացյալ Իսրայելը, մինչև Սողոմոնի մահը, երբ տասը ցեղերն անջատվեցին Ռոբովամից, որպեսզի առանձին պետություն ստեղծեն: Իսրայելի թագավորության բաժանումից հետո, հյուսիսային ցեղերը, լինելով մեծ մասը, պահպանեցին Իսրայել անունը, մինչդեռ հարավային թագավորությունը կոչվեց Հուդա: Այսօր Քանանի երկիրը նույնպես կոչվում է Իսրայել: Մեկ այլ իմաստով՝ Իսրայել նշանակում է Քրիստոսի ճշմարիտ հավատացյալ (Հռովմ. Ժ.1; ԺԱ.7; Գաղ. Զ.16; Եփես. Բ.12):

Իսրայելի տասներկու ցեղերը

Աբրահամի թոռ Հակոբը, որի անունը փոխվեց Իսրայել, ուներ տասներկու որդի: Նրանց հետնորդները հայտնի դարձան որպես Իսրայելի տասներկու ցեղեր կամ Իսրայելի զավակներ: Սրանք են տասներկու ցեղերը՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար և Զաբուղոն (Հակոբի և Լիայի որդիները), Դան և Նեփթաղիմ (Հակոբի և Բաղղայի որդիները), Գադ և Ասեր (Հակոբի և Զեղփայի որդիները), Հովսեփ և Բենիամին (Հակոբի և Ռաքելի որդիները) (Ծն. ԻԹ.32–Լ.24; ԼԵ.16–18):

Նախքան մահանալը Հակոբն օրհնություն տվեց յուրաքանչյուր ցեղի ղեկավարին (Ծն. ԽԹ.1–28): Լրացուցիչ տեղեկության համար, Տե՛ս Հակոբի յուրաքանչյուր որդու անունը:

Ռուբենը՝ Հակոբի առաջնեկ որդին նրա առաջին կին Լիայից, անբարոյականության պատճառով կորցրեց իր անդրանիկության օրհնությունը և ժառանգության կրկնակի բաժինը (Ծն. ԽԹ.3–4): Ապա անդրանիկությունն անցավ Հովսեփին, որը Հակոբի երկրորդ առաջնեկ որդին էր նրա երկրորդ կնոջից՝ Ռաքելից (Ա Մն. Ե.1–2): Ղևին, որի ցեղին Տերն ընտրեց, որ իր համար քահանայության ծառայողներ լինեն, չստացավ ժառանգություն՝ իր հատուկ կոչման հետևանքով, որ պիտի ծառայեր բոլոր ցեղերի մեջ: Դա թույլ տվեց, որ Հովսեփի կրկնակի բաժինը կիսվի Հովսեփի որդիների՝ Եփրեմի և Մանասեի միջև (Ա Մն. Ե.1; Երեմ. ԼԱ.9), որոնք համարվեցին որպես Իսրայելի առանձին ցեղեր (ՋՍԹ Ծն. 48.5–6):

Հուդայի ցեղի անդամները պետք է կառավարիչներ լինեին մինչև Մեսիայի գալը (Ծն. ԽԹ.10; ՋՍԹ Ծն. 50.24): Վերջին օրերին Եփրեմի ցեղին է տրված ավետարանի վերականգնման պատգամն աշխարհին տանելու և ցրված Իսրայելը հավաքելու արտոնությունը (Բ Օր. ԼԳ.13–17): Կգա ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով, Եփրեմը ղեկավար դեր կունենա Իսրայելի բոլոր ցեղերին միավորելու գործում (Ես. ԺԱ.12–13; ՎևՈՒ 133.26–34):

Իսրայելի ցրվելը

Իրենց անարդարակեցության և ըմբոստության պատճառով Տերը ցրեց և չարչարեց Իսրայելի տասներկու ցեղերին: Սակայն, իր ընտրյալ ժողովրդի այս ցրումն աշխարհի ազգերի մեջ, Տերն օգտագործեց նաև այդ ազգերին օրհնելու համար:

Իսրայելի հավաքումը

. Վերջին օրերին, նախքան Քրիստոսի գալուստը, Իսրայելի տունը պիտի հավաքվի (ՀՀ 1.10): Տերը կհավաքի Իսրայելի իր ժողովրդին, երբ նրանք ընդունեն նրան և պահեն նրա պատվիրանները:

Իսրայելի տասը կորած ցեղերը

. Իսրայելի տասը ցեղերը կազմում էին Իսրայելի հյուսիսային թագավորությունը և Ք.ծ.ա. 721թ. գերի տարվեցին Ասորեստան: Այդ ժամանակ նրանք գնացին «հյուսիսային երկրներ» և կորան մյուսների համար: Վերջին օրերին նրանք կվերադառնան: