Հեթանոսներ բառը սուրբ գրքերում օգտագործված է մի քանի իմաստով: Երբեմն այն մատնանշում է ծագումով ոչ Իսրայելացի մարդկանց, երբեմն ծագումով ոչ հրեա, իսկ երբեմն, ավետարանը չունեցող ազգերին, նույնիսկ եթե այդ մարդկանց մեջ կա Իսրայելացու արյուն: Այս վերջին գործածությունն առավել բնորոշ է այդ բառին, ինչպես որ այն օգտագործվում է Մորմոնի Գրքում և Վարդապետություն և Ուխտերում: