Դամասկոս
Ասորիքի հնագույն քաղաք:
Դամասկոսը գտնվում է արգասավոր հարթավայրի վրա, անապատի ծայրամասում և լավ ոռոգվում է Բարադա գետով: Այն հաճախ է հիշատակվում սուրբ գրքերում (սկսած Ծն. ԺԵ.2-ից): Պողոսը Դամասկոսի ճանապարհին էր, երբ հարություն առած Տերը հայտնվեց նրան (Գոր. Թ.1–27; ԻԲ.5–16; ԻԶ.12–20; Բ Կոր. ԺԱ.32–33):