Զոհասեղան Տե՛ս նաև Զոհաբերություն Զոհաբերությունների, մատուցումների և երկրպագության համար օգտագործվող շինություն: Նոյը մի զոհասեղան կառուցեց Տիրոջ համար և ողջակեզներ մատուցեց, Ծն. Ը.20. Աբրամը զոհասեղան շինեց Տիրոջ համար, Ծն. ԺԲ.7–8. Աբրահամն իր որդուն՝ Իսահակին, կապեց զոհասեղանին, Ծն. ԻԲ.9 (Ծն. ԻԲ.1–13). Հակոբը մի զոհասեղան շինեց այնտեղ և այդ տեղի անունը կոչեց Էլ-Բեթել, Ծն. ԼԵ.6–7. Եղիան մի զոհասեղան շինեց և մարտակոչ արեց Բահաղի քահանաներին, Գ Թագ. ԺԸ.17–40. Եթե քո ընծան բերում ես զոհասեղանի մոտ, նախ հաշտվիր քո եղբոր հետ, Մատ. Ե.23–24. Զոհասեղանի ներքևում տեսա նրանց հոգիները, ովքեր սպանվել էին Աստծո խոսքի համար, Հայտ. Զ.9 (ՎևՈՒ 135.7). Լեքին շինեց քարե զոհասեղան և գոհություն հայտնեց Տիրոջը, 1 Նեփի 2.7. Եղկենայի զոհասեղանի վրա Աբրահամը փրկվեց մահից, Աբր. 1.8–20.