Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հավատք


Հավատք

Վստահություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ: Ինչպես ամենից հաճախ օգտագործվում է սուրբ գրքերում, հավատքը վստահելն ու ապավինելն է Հիսուս Քրիստոսին, ինչը մարդուն առաջնորդում է հնազանդվելու նրան: Հավատքը պետք է կենտրոնացված լինի Հիսուս Քրիստոսի վրա, որպեսզի մարդուն տանի փրկության: Վերջին Օրերի Սրբերը հավատք ունեն նաև առ Հայր Աստված, Սուրբ Հոգին, քահանայության զորությունը և վերականգնված ավետարանի կարևոր այլ տեսակետները:

Հավատքը ներառում է հույս այն բաների համար, որոնք տեսանելի չեն, բայց որոնք ճշմարիտ են (Եբր. ԺԱ.1; Ալմա 32.21; Եթեր 12.6): Հավատքը ծնվում է ավետարանը լսելուց, որն ուսուցանվում է Աստծո կողմից ուղարկված՝ լիազորված սպասավորների կողմից (Հռովմ. Ժ.14–17): Հրաշքները հավատք չեն առաջացնում, այլ ամուր հավատքը զարգանում է Հիսուս Քրիստոսի ավետարանին հնազանդվելով: Այլ կերպ ասած՝ հավատքը գալիս է արդար ապրելուց (Ալմա 32.40–43; Եթեր 12.4, 6, 12; ՎևՈՒ 63.9–12):

Ճշմարիտ հավատքը բերում է հրաշքներ, տեսիլքներ, երազներ, բժշկումներ և Աստծո բոլոր պարգևները, որոնք նա տալիս է իր Սրբերին: Հավատքով ստանում ենք մեղքերի թողություն և հնարավորություն՝ ի վերջո բնակվելու Աստծո ներկայության մեջ: Հավատքի պակասը մարդուն տանում է հուսահատության, որը գալիս է անօրինության պատճառով (Մոր. 10.22):