Ահարոն՝ Մովսեսի եղբայր Տե՛ս նաև Ահարոնյան Քահանայություն; Մովսես Հին Կտակարանում՝ Ամրամի և Հոքաբեդի որդին՝ Ղևիի ցեղից (Ել. Զ.16–20). Մովսեսի ավագ եղբայրը (Ել. Է.7): Տիրոջ կողմից նշանակվել էր, որ Մովսեսին օգնի՝ Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս բերելիս, և լինի նրա խոսնակը, Ել. Դ.10–16, 27–31; Ե.1–ԺԲ.51. Սինայ սարի վրա Մովսեսը հրահանգներ ստացավ Ահարոնին և նրա չորս որդիներին Ահարոնյան Քահանայությանը նշանակելու վերաբերյալ, Ել. ԻԸ.1–4. Ոսկե հորթ շինեց ժողովրդի խնդրանքով, Ել. ԼԲ.1–6, 21, 24, 35. Մահացավ Հովր սարի վրա 123 տարեկանում, Թվ. Ի.22–29 (Թվ. ԼԳ.38–39). Տերը քահանայությունը հաստատեց նաև Ահարոնի և նրա հետնորդների վրա, ՎևՈՒ 84.18, 26–27, 30. Նրանք, ովքեր մեծարում են քահանայության կոչումը, դառնում են Մովսեսի և Ահարոնի որդիները, ՎևՈՒ 84.33–34. Տերը կարդարացնի նրանց արդար գործերը, ովքեր կանչված են Հոր կողմից, ինչպես Ահարոնը, ՎևՈՒ 132.59.