Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Դան


Դան

Հին Կտակարանում՝ Հակոբի և Ռաքելի աղախին՝ Բաղղայի որդին (Ծն. Լ.5–6):

Դանի ցեղը

. Դանին տված Հակոբի օրհնության մասին, Տե՛ս Ծննդոց ԽԹ.16–18: Դանին տված Մովսեսի օրհնության մասին, Տե՛ս Երկրորդ Օրինաց ԼԳ.22: Քանանում բնակություն հաստատելուց հետո Դանի ցեղը ստացավ փոքր, բայց չափազանց պարարտ հողաբաժին (Հես. ԺԹ.40–48): Նրանք բավական մեծ դժվարություններ ունեցան Ամորհացիներից (Դատ. Ա.34) և Փղշտացիներից այն պաշտպանելիս (Դատ. ԺԳ.2, 25; ԺԸ.1): Արդյունքում, Դանի ցեղը տեղափոխվեց Պաղեստինի հյուսիսային մասը (Դատ. ԺԸ), Լայիսի շրջակայքը, և այդ քաղաքը վերանվանվեց Դան: Այս քաղաքը քաջ հայտնի է որպես Պաղեստինի հյուսիսային սահման, որը ձգվում էր «Դանից մինչև Բերսաբե»:

Տպել