Աշխարհ Տե՛ս նաև Բաբելոն; Երկիր; Մահկանացու, Մահկանացություն Երկիրը. մահկանացու մարդկանց փորձության վայր: Փոխաբերական իմաստով, այն մարդիկ, ովքեր չեն հնազանդվում Աստծո պատվիրաններին: Մահկանացու գոյություն Աշխարհում նեղություն կունենաք, Հովհ. ԺԶ.33. Մի վախեցեք մահից. քանզի այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, ՎևՈՒ 101.36. Մարդիկ, ովքեր չեն հնազանդվում պատվիրաններին Ես պիտի պատժեմ աշխարհն իրենց չարության համար, Ես. ԺԳ.11 (2 Նեփի 23.11). Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել, Հովհ. ԺԵ.18–19. Մեծ ու ընդարձակ շենքն աշխարհի հպարտությունն է, 1 Նեփի 11.36. Աշխարհը հասունանում է անօրինության մեջ, ՎևՈՒ 18.6. Անբիծ պահիր քեզ աշխարհից, ՎևՈՒ 59.9. Նա, ով հավատարիմ է և համբերում է, կհաղթի աշխարհին, ՎևՈՒ 63.47. Դուք չպետք է ապրեք աշխարհի ձևով, ՎևՈՒ 95.13. Աշխարհի վերջը . Ես նոր երկիր եմ ստեղծում. և առաջինները չեն հիշվի, Ես. ԿԵ.17 (Հայտ. ԻԱ.1; ՀՀ 1.10). Այս աշխարհի վերջում որոմները պիտի հավաքվեն ու կրակով այրվեն, Մատ. ԺԳ.40, 49 (Մաղ. Դ.1; Հակոբ 6.3). Իմ այգին ես այրել կտամ կրակով, Հակոբ 5.77 (ՎևՈՒ 64.23–24). Աշխարհի վերջում Տերը կկործանի Սատանային ու նրա գործերը, ՎևՈՒ 19.3. Երկիրը կմահանա, բայց վերստին կկենդանանա, ՎևՈՒ 88.25–26. Տերը Ենովքին ցույց տվեց աշխարհի վերջը, Մովսես 7.67.