Կառավարություն Տե՛ս նաև Սահմանադրություն Երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա, նա կհաստատի արդարության իշխանություն: Իշխանությունը կլինի նրա ուսերին, Ես. Թ.6 (2 Նեփի 19.6). Կեսարինը տվեք Կեսարին, Մատ. ԻԲ.21 (ՎևՈՒ 63.26). Հնազանդվեք բարձր իշխանություններին, Հռովմ. ԺԳ.1. Աղոթեք թագավորների և ամեն իշխանավորի համար, Ա Տիմ. Բ.1–2. Ենթարկվեք իշխանություններին և պետություններին և հնազանդվեք իշխանավորներին, Տիտոս Գ.1. Հնազանդվեք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար, Ա Պետ. Բ.13–14. Հիսուս Քրիստոսը կլինի աշխարհի թագավորությունների կառավարիչը, Հայտ. ԺԱ.15. Արդար մարդիկ ունեցեք ձեզ թագավորներ, Մոսիա 23.8. Ձեր գործերն արեք ժողովրդի ձայնով, Մոսիա 29.26. Քրիստոսը կլինի մեր կառավարիչը, երբ որ գա, ՎևՈՒ 41.4. Նա, ով պահում է Աստծո օրենքները, պետք չէ որ խախտի երկրի օրենքները, ՎևՈՒ 58.21. Երբ ամբարիշտներն են կառավարում, ժողովուրդը սգում է, ՎևՈՒ 98.9–10. Կառավարություններն Աստծո կողմից են կարգված՝ մարդկության օգտի համար, ՎևՈՒ 134.1–5. Մարդիկ պարտավոր են աջակցել և սատար կանգնել կառավարությանը, ՎևՈՒ 134.5. Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, ՀՀ 1.12.