Փրկություն մահացածների համար
Հնարավորություն՝ նրանց համար, ովքեր մահացել են, չստանալով ավետարանի փրկարար արարողությունները, որ այդ արարողությունները նրանց համար կատարվեն տաճարներում՝ Եկեղեցու ապրող, արժանավոր անդամների կողմից: Հոգիների աշխարհում մահացածներին ուսուցանվում է ավետարանը, և նրանք կարող են ընդունել այն արարողությունները, որոնք մահկանացու կյանքում կատարվում են նրանց համար:
Եկեղեցու հավատարիմ անդամները, նախնիների անուններն ու ծննդյան թվերը որոշելու համար, հետազոտում և կազմում են ընտանեկան պատմություններ, որ հնարավոր լինի փրկարար արարողություններ կատարել նրանց համար: