Փրկիչ Տե՛ս նաև Հիսուս Քրիստոս Նա, ով փրկում է: Հիսուս Քրիստոսը, իր քավության միջոցով փրկագնում և փրկություն մատուցեց ողջ մարդկությանը: «Փրկիչ»-ը Հիսուս Քրիստոսի անունը և տիտղոսն է: Տերն իմ լույսն է և իմ փրկությունը, Սաղ. ԻԷ.1 (Ել. ԺԵ.1–2; Բ Թագ. ԻԲ.2–3). Ես եմ Տերը. ինձանից բացի փրկիչ չկա, Ես. ԽԳ.11 (ՎևՈՒ 76.1). Նրա անունը Հիսուս կդնես. որովհետև նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից, Մատ. Ա.21. Այսօր ձեզ Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որը Քրիստոս Տերն է, Ղուկ. Բ.11. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Միածին Որդին եկավ մարդկանց փրկելու, Հովհ. Գ.16–17. Չկա ուրիշ անուն, բացի Քրիստոսից, որով մարդիկ կկարողանան փրկվել, Գոր. Դ.10–12 (2 Նեփի 25.20; Մոսիա 3.17; 5.8; ՎևՈՒ 18.23; Մովսես 6.52). Երկնքից սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, Փիլ. Գ.20. Հայրն իր որդուն ուղարկեց՝ աշխարհի Փրկիչը լինելու, Ա Հովհ. Դ.14. Տերը բարձրացրեց մի Մեսիա՝ աշխարհի Փրկիչ, 1 Նեփի 10.4. Աստծո Գառն աշխարհի Փրկիչն է, 1 Նեփի 13.40. Փրկչի մասին գիտելիքը պիտի տարածվի ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ, Մոսիա 3.20. Քրիստոսը պետք է մահանար, որպեսզի գար փրկությունը, Հել. 14.15–16. Փրկչի միջոցով արդարացումը և սրբագործումն արդար է և ճշմարիտ, ՎևՈՒ 20.30–31. Ես Հիսուս Քրիստոսն եմ՝ աշխարհի Փրկիչը, ՎևՈՒ 43.34. Իմ միածինն է Փրկիչը, Մովսես 1.6. Բոլոր նրանք, ովքեր հավատում են Որդուն և ապաշխարում իրենց մեղքերից, կփրկվեն, Մովսես 5.15.