Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Լանջապանակ


Լանջապանակ

Սուրբ գրքերում նշվում են երկու տեսակի լանջապանակ. (1) Զինվորի կուրծքը պաշտպանող հագուստ կամ զրահ: Խորհրդանշական իմաստով Սրբերը պետք է կրեն արդարության լանջապանակը, որպեսզի պաշտպանվեն չարից (Ես. ԾԹ.17; Եփես. Զ.14): (2) Հագուստի մի մաս, որը կրում էր քահանայապետը Մովսեսի օրենքի ժամանակ (Ել. ԻԸ.13–30; ԼԹ.8–21): Այն պատրաստվում էր քաթանից և կրում էր տասներկու թանկարժեք քարեր: Երբեմն այն նշվում է Ուրիմի և Թումիմի հետ միասին (ՎևՈՒ 17.1; ՋՍ–Պ Ա.35, 42, 52):