Արդար, Արդարություն Տե՛ս նաև Անիրավ, Անիրավություն; Արժանավոր, Արժանավորություն; Շիտակություն; Պատվիրաններն Աստծո; Քայլել, Քայլել Աստծո հետ Ճշմարիտ, սուրբ, առաքինի, շիտակ լինելը. Աստծո պատվիրաններին հնազանդ ապրելը. մեղքից խուսափելը: Տերը կօրհնի արդարին, Սաղ. Ե.12. Տիրոջ աչքերն արդարների վրա են, Սաղ. ԼԴ.15, 17 (Ա Պետ. Գ.12). Երբ արդարներն են իշխում, ժողովուրդն ուրախանում է, Առակ. ԻԹ.2 (ՎևՈՒ 98.9–10). Երանի նրանց, ովքեր սոված և ծարավ են արդարության, Մատ. Ե.6 (3 Նեփի 12.6). Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը փնտրեք, Մատ. Զ.33. Արդարները կգնան հավերժական կյանքը, Մատ. ԻԵ.46. Արդարի ջերմեռանդ աղոթքը շատ զորավոր է, Հակ. Ե.16. Նա, ով արդար է, օրհնվում է Աստծուց, 1 Նեփի 17.35. Նա կպահպանի արդարներին. նրանք վախենալու կարիք չունեն, 1 Նեփի 22.17, 22. Տիրոջ ժողովրդի արդարության շնորհիվ Սատանան զորություն չի ունենա, 1 Նեփի 22.26. Եթե չլինի արդարություն, չի լինի երջանկություն, 2 Նեփի 2.13. Արդարները կժառանգեն Աստծո արքայությունը, 2 Նեփի 9.18. Արդարները չեն վախենում ճշմարտության խոսքերից, 2 Նեփի 9.40. Ողջ մարդկությունը պետք է փոխվի արդարության մի վիճակի, Մոսիա 27.25–26. Արդարների անունները պիտի գրվեն կյանքի գրքում, Ալմա 5.58. Դուք երջանկություն եք փնտրել անօրինություն անելու մեջ, որը հակառակ է արդարության էությանը, Հել. 13.38. Արդարների երգն աղոթք է ինձ համար, ՎևՈՒ 25.12. Կանգնեք՝ արդարության լանջապանակը հագած, ՎևՈՒ 27.16 (Եփես. Զ.14). Արդարների մահը քաղցր կլինի նրանց համար, ՎևՈՒ 42.46. Արդարները պիտի հավաքվեն բոլոր ազգերի միջից, ՎևՈՒ 45.71. Մարդիկ պետք է իրենց իսկ ազատ կամքով շատ արդարություն իրագործեն, ՎևՈՒ 58.27. Նա, ով արդարության գործեր է անում, ձեռք կբերի խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում, ՎևՈՒ 59.23. Երկրորդ Գալստի ժամանակ կլինի արդարների և ամբարիշտների լիովին առանձնացում, ՎևՈՒ 63.54. Երկնքի զորությունները կարող են կառավարվել միայն արդարության սկզբունքների հիման վրա, ՎևՈՒ 121.36. Արդարների մեջ խաղաղություն էր տիրում, ՎևՈՒ 138.22. Սիոնի ժողովուրդը բնակվում էր արդարության մեջ, Մովսես 7.18. Աբրահամն արդարության հետևորդ էր, Աբր. 1.2.