Կողոսացիս՝ Թուղթ Առ
Գիրք Նոր Կտակարանում: Սկզբում դա մի նամակ էր, որ Պողոս Առաքյալը գրել էր Կողոսացիներին, նրանից հետո, երբ Եփապրասը՝ Կողոսայի Եկեղեցու ավետարանիչը, այցելել էր իրեն (Կող. Ա.7–8): Եփապրասը Պողոսին ասել էր, որ Կողոսացիները լուրջ սխալների մեջ են ընկել,– նրանք կարծում էին, որ ավելի լավն են, քան մյուսները, որովհետև ստույգ կատարում էին որոշ արտաքին արարողություններ (Կող. Բ.16), իրենց զրկում էին որոշ ֆիզիկական կարիքներից և երկրպագում էին հրեշտակների (Կող. Բ.18): Կողոսացիները կարծում էին, որ այդ սովորությունները սրբագործում էին իրենց: Նրանք նաև կարծում էին, թե տիեզերքի գաղտնիքներն ավելի լավ էին հասկանում, քան Եկեղեցու մյուս անդամները: Իր նամակում Պողոսն ուղղեց նրանց, ուսուցանելով, որ փրկագնումը գալիս է միայն Քրիստոսի միջոցով, և որ մենք պետք է իմաստուն լինենք և ծառայենք նրան:
Ա գլուխը Կողոսացիներին ուղղված Պողոսի ողջույնն է: Բ–Գ գլուխները վարդապետական են, և դրույթներ են պարունակում Քրիստոսի մասին՝ որպես Քավչի, կեղծ պաշտամունքի վտանգի մասին և հարության կարևորության մասին: Դ գլուխը սովորեցնում է, որ Սրբերն իմաստուն պիտի լինեն բոլոր բաներում: