Խորհել Տե՛ս նաև Աղոթք; Հայտնություն Մտորել և խորհրդածել, հաճախ սուրբ գրությունների կամ Աստծո այլ բաների մասին: Երբ խորհրդածելն ուղեկցվում է աղոթքով, Աստծո բաների մասին խորհրդածելը կարող է հայտնություն և հասկացողություն բերել: Մարիամն իր սրտում մտածում էր այդ բաների մասին, Ղուկ. Բ.19. Մինչ ես խորհում էի իմ սրտում, ես տարվեցի հեռու, 1 Նեփի 11.1. Սիրտս խորհում է սուրբ գրքերի մասին, 2 Նեփի 4.15. Նեփին գնաց իր ճանապարհով՝ խորհելով այն բաների վրա, ինչ Տերը ցույց էր տվել, Հել. 10.2–3. Գնացեք ձեր տները և խորհեք այն բաների վրա, որոնք ես ասացի, 3 Նեփի 17.3. Հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը և խորհեք ձեր սրտում, Մոր. 10.3. Խորհիր այն բաների վրա, որոնք ստացել ես, ՎևՈՒ 30.3. Մինչ մենք խորհրդածում էինք այդ ամենի մասին, Տերը դիպավ մեր հասկացողության աչքերին, ՎևՈՒ 76.19. Ես նստել էի իմ սենյակում՝ խորհելով սուրբ գրությունների մասին, ՎևՈՒ 138.1–11. Նորից ու նորից ես անդրադարձա դրան, ՋՍ–Պ 1.12.