Համոզմունքները, սիրտը և կյանքը փոխել՝ Աստծո կամքն ընդունելու և դրան հարմարվելու համար (Գոր. Գ.19):
Դարձի գալու մեջ է մտնում նաև գիտակից որոշումը՝ նախկին կենսաձևին վերջ տալ և փոխվել՝ Քրիստոսի աշակերտ դառնալու համար: Ապաշխարությունը, մկրտությունը՝ մեղքերի թողության համար, Սուրբ Հոգու ստանալը՝ ձեռնադրմամբ, և շարունակվող հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, դարձի գալը դարձնում են ամբողջական: Բնական մարդը կփոխվի նոր անձի, որը սրբագործված է և մաքուր՝ Քրիստոս Հիսուսով վերստին ծնված (Բ Կոր. Ե.17; Մոսիա 3.19):