Ողորմած, Ողորմություն Տե՛ս նաև Արդարադատություն; Հիսուս Քրիստոս; Ներել; Շնորհ; Քավել, Քավություն Կարեկցանքի, սիրո և ներման ոգին: Ողորմությունն Աստծո բնորոշ հատկանիշներից է: Հիսուս Քրիստոսը, իր քավիչ զոհաբերությամբ, մեզ ողորմություն է առաջարկում: Տերը ողորմած է և գթառատ, Ել. ԼԴ.6 (Բ Օր. Դ.31). Նրա ողորմությունը հավիտյան է, Ա Մն. ԺԶ.34. Բարիք և ողորմություն կգան իմ ետևից, Սաղ. ԻԳ.6. Ով որ աղքատի հանդեպ ողորմություն ունի, նա երջանիկ է, Առակ. ԺԴ.21. Ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ, Ովսե Զ.6. Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն, Մատ. Ե.7 (3 Նեփի 12.7). Վայ կեղծավորներին, որ տասանորդը տալիս են և թողնում են օրենքի ծանր բաները՝ դատաստանը, ողորմությունը և հավատքը, Մատ. ԻԳ.23. Ուրեմն ողորմած եղեք, ինչպես ձեր Հայրն է ողորմած, Ղուկ. Զ.36. Ոչ թե արդարության գործերից, այլ իր ողորմության համեմատ նա փրկեց մեզ, Տիտոս Գ.5. Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլորի վրա են, 1 Նեփի 1.20. Ողորմությունը հայց չունի չապաշխարողի վրա, Մոսիա 2.38–39. Աստված ողորմած է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատում են նրա անվանը, Ալմա 32.22. Ողորմությունը կարող է բավարարել արդարադատության պահանջները, Ալմա 34.16. Կարծում ես ողորմությունը կարող է կողոպտե՞լ արդարադատությանը, Ալմա 42.25 (Ալմա 42.13–25). Փոքր երեխաները կենդանի են Քրիստոսում նրա ողորմության շնորհիվ, Մոր. 8.19–20 (ՎևՈՒ 29.46). Հիսուս Քրիստոսի ողորմության բազուկը քավել է ձեր մեղքերը, ՎևՈՒ 29.1. Արյան շնորհիվ, որ թափել եմ, ես բարեխոսել եմ Հոր առաջ նրանց համար, ովքեր հավատում են իմ անվանը, ՎևՈՒ 38.4. Նրանք, ովքեր պահել են ուխտը, ողորմություն կստանան, ՎևՈՒ 54.6. Ես՝ Տերս, ներում եմ մեղքերը և ողորմած եմ նրանց հանդեպ, ովքեր խոնարհ սրտով խոստովանում են իրենց մեղքերը, ՎևՈՒ 61.2. Ես՝ Տերս, ողորմած եմ բոլոր հեզերի հանդեպ, ՎևՈՒ 97.2. Եվ ովքեր կընդունեն ձեզ, ինչպես մի փոքր երեխա, կընդունեն իմ արքայությունը, քանզի նրանք ողորմություն կգտնեն, ՎևՈՒ 99.3. Ողորմություն պիտի գնա քո երեսի առաջից, Մովսես 7.31.