Վերստին ծնված, Աստծուց ծնված Տե՛ս նաև Աստծո որդիներն ու դուստրերը; Բնական մարդ; Դարձի գալ, Նորադարձ; Ծնված; Մկրտություն, Մկրտել; Քրիստոսի զավակները Տիրոջ Հոգու ներգործությամբ մարդու սրտում կատարված այնպիսի զորեղ փոփոխություն, որի հետևանքով նա այլևս չի ցանկանում չարիք գործել, այլ ավելի շուտ ցանկանում է փնտրել Աստծո բաները: Նոր հոգի պիտի դնեմ ձեր ներսում, Եզեկ. ԺԱ.19 (Եզեկ. ԺԸ.31; ԼԶ.26). Նրանք, ովքեր հավատացին Քրիստոսի անվանը, ծնվեցին ոչ արյունից, այլ Աստծուց, Հովհ. Ա.12–13. Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, Հովհ. Գ.3–7. Աստծո խոսքով մենք կարող ենք վերստին ծնվել, Ա Պետ. Ա.3–23. Ամեն ով որ ծնվում է Աստծուց, չի շարունակում մեղքի մեջ, ՋՍԹ Ա Հովհ. Գ.9. Որովհետև ամեն ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին, Ա Հովհ. Ե.4. Նրանք, ովքեր ծնվում են Քրիստոսից, ուխտ են անում Աստծո հետ, Մոսիա 3.19; 5.2–7. Բոլոր մարդիկ պետք է վերստին ծնվեն. այո՛, Աստծուց ծնվեն, Մոսիա 27.25–26 (Ալմա 5.49). Ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգեպես, Ալմա 5.12–19. Եթե դուք վերստին չծնվեք, դուք չեք կարող ժառանգել երկնքի արքայությունը, Ալմա 7.14. Ովքեր որ հավատան իմ խոսքերին, նրանք կծնվեն ինձանից, այսինքն՝ ջրից և Հոգուց, ՎևՈՒ 5.16. Դուք պետք է վերստին ծնվեք երկնքի արքայության մեջ, Մովսես 6.59.