Փառք Տե՛ս նաև Լույս, Քրիստոսի լույս; Ճշմարտություն; Փառքի աստիճաններ Սուրբ գրքերում փառքը հաճախ վերաբերում է Աստծո լույսին ու ճշմարտությանը: Այն կարող է վերաբերել նաև գովասանքին կամ պատվին և հավերժական կյանքի որոշակի վիճակին կամ Աստծո փառքին: Սուրբ է Զորաց Տերը. ողջ երկիրը լցված է նրա փառքով, Ես. Զ.3 (2 Նեփի 16.3). Նույն պատկերի նման մենք կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, Բ Կոր. Գ.18. Նա կբարձրացնի ինձ՝ ապրելու իր հետ, փառքի մեջ, Ալմա 36.28. Արդարակեցությանը համապատասխան՝ հարության ժամանակ ստացած փառքերը կտարբերվեն, ՎևՈՒ 76.50–119. Աստծո փառքը բանականություն է, ՎևՈՒ 93.36. Աստծո փառքը մարդու անմահությունը և հավերժական կյանքն իրագործելն է, Մովսես 1.39. Ես տեսա երկու Անձնավորություն, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր, ՋՍ–Պ 1.17.