Թեսաղոնիկեցիս՝ Թուղթ Առ
Երկու գիրք Նոր Կտակարանում: Սկզբում դրանք նամակներ էին, որոնք Պողոսը գրել էր Թեսաղոնիկեցիներին, մինչ նա Կորնթոսում էր, դեպի Եվրոպա իր առաջին ճանապարհորդության ժամանակ, մոտ Ք.ծ.հ. 50 թվականին: Թեսաղոնիկեում կատարած նրա աշխատանքը նկարագրված է Գործք ԺԷ-ում: Պողոսը ցանկանում էր վերադառնալ Թեսաղոնիկե, սակայն չէր կարողանում (Ա Թես. Բ.18): Ուստի, նա ուղարկեց Տիմոթեոսին, որպեսզի քաջալերի նորադարձներին և նրանց մասին մի լուր բերի: Առաջին թուղթը Պողոսը գրեց, որպես իր երախտագիտության արտահայտություն, Տիմոթեոսի վերադարձից հետո:
Ա Թեսաղոնիկեցիս
Ա–Բ գլուխներում Պողոսի ողջույններն են Սրբերին և աղոթքը նրանց համար. Գ–Ե գլուխներում հրահանգ է տրվում հոգևոր աճի, սիրո, մաքրաբարոյության, ջանասիրության և Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստի մասին:
Բ Թեսաղոնիկեցիս
Ա գլուխն աղոթք է Սրբերի համար: Բ գլուխը խոսում է սպասվող ուրացության մասին: Գ գլուխը Պողոսի աղոթքն է ավետարանի գործի հաղթանակի համար: