Կամքի ազատություն Տե՛ս նաև Ազատ, Ազատություն; Հաշիվ, Պատասխանատու, Պատասխանատվություն Աստծո կողմից մարդկանց տրված՝ ինքնուրույն ընտրելու և գործելու կարողություն և արտոնություն: Պարտեզի ամեն ծառից ազատ կարող ես ուտել, Ծն. Բ.16. Մարդը չէր կարող գործել ինքնուրույն, մինչև որ չհրապուրվեր, 2 Նեփի 2.15–16. Մարդիկ ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք կամ գերություն և մահ, 2 Նեփի 2.27. Դուք ազատ եք. ձեզ թույլատրված է գործել ինքներդ ձեզ համար, Հել. 14.30. Երկնքի զորքերի մեկ երրորդին նա շրջեց՝ նրանց կամքի ազատության պատճառով, ՎևՈՒ 29.36. Անպայման պետք է որ դևը գայթակղեր մարդկանց զավակներին, այլապես նրանք չէին կարող գործակալ լինել, ՎևՈՒ 29.39. Թող ամեն մարդ իր համար ընտրի, ՎևՈՒ 37.4. Ամեն մարդ կարողանա գործել բարոյական կամքի ազատության համաձայն, որը տվել եմ նրան, ՎևՈՒ 101.78. Սատանան փորձեց կործանել մարդու կամքի ազատությունը, Մովսես 4.3. Տերը մարդուն տվեց նրա կամքի ազատությունը, Մովսես 7.32.