Անհավատություն Տե՛ս նաև Հավատ, Հավատալ Աստծո և նրա ավետարանի հանդեպ հավատքի պակաս: Այնտեղ նա շատ զորավոր գործեր չարեց՝ նրանց անհավատության պատճառով, Մատ. ԺԳ.58. Իրենց անհավատության պատճառով՝ Հիսուսի աշակերտները չկարողացան դևին դուրս գցել, Մատ. ԺԷ.14–20. Օգնիր իմ անհավատությանը, Մար. Թ.22–23. Հիսուսը հանդիմանեց իր Առաքյալների անհավատությունն ու քարսրտությունը, Մար. ԺԶ.14. Մի՞թե անհավատությունն Աստծո հավատքը կխափանի, Հռովմ. Գ.3. Ավելի լավ է մի մարդ կորչի, քան մի ազգ անհավատության մեջ ընկնի և կորչի, 1 Նեփի 4.13. Երբ ժամանակը գա, որ նրանք ընկնեն անհավատության մեջ, նա այնպես կանի, որ նրանք ցրվեն և զարկվեն, 2 Նեփի 1.10–11 (ՎևՈՒ 3.18). Իրենց անհավատության պատճառով՝ նրանք չէին հասկանում Աստծո խոսքը, Մոսիա 26.1–5. Ես չկարողացա հրեաներին ցույց տալ այսպիսի մեծ հրաշքներ՝ նրանց անհավատության պատճառով, 3 Նեփի 19.35. Ձեր միտքն անցյալում մթագնել է՝ անհավատության պատճառով, ՎևՈՒ 84.54–58.